Արցախի իշխանությունը դիպուկահարի կրակոցից տղամարդու սպանությունն ահաբեկչություն է որակում

© Sputnik / Arpi BeglaryanРезиденция Презиидента Республики Арцах. Город Степанакерт
Резиденция Презиидента Республики Арцах. Город Степанакерт - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի խոսքով ՝ ռուսական հրամանատարության հետ քննարկվում են անվտանգության բարձրացման միջոցները։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանությունը որակում է որպես իրենց պետության դեմ ահաբեկչական գործողությունների շարունակություն։

«Ահաբեկչական գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս պահին աշխատում են քննիչները։ Մենք մեր հերթին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ միասին վերլուծում ենք իրավիճակը անվտանգության բարձրացմանն ուղղված նոր միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ավանեսյանի խոսքով` ամեն ինչ արվում է, որպեսզի հետագայում բացառվեն հրադադարի ռեժիմի նման խախտումները:
Հիշեցնենք` այսօր Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցը։
Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:
Արցախում դիպուկահարի կրակոցից տղամարդու սպանության փաստով քրգործ է հարուցվել. լուսանկարներ
Լրահոս
0