Ուզում եմ մի կողմ քաշվել. Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հրաժարական է տվել

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցՍեբաստիան Կուրց
Սեբաստիան Կուրց - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեբաստիան Կուրցը խոստովանել է, որ հեռանալու որոշումը հեշտ չի եղել։ Նա, որպես կառավարության նոր ղեկավարի, առաջարկել է Ալեքսանդր Շալենբերգի թեկնածությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հակակոռուպցիոն հետաքննության ֆոնին հայտարարել է իր հրաժարականի մասին։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հիմա կայուն հարաբերություններ են անհրաժեշտ, այդ պատճառով էլ պատային իրավիճակը լուծելու, քաոսից խուսափելու և կայունություն ապահովելու համար Ես ուզում եմ մի կողմ քաշվել։ Ես Ժողովրդական կուսակցության թիմին խնդրել եմ անպայման շարունակել աշխատանքը»։

Սեբաստիան Կուրց
Ավստրիայի կանցլեր
Նա նշել է, որ Ալեքսանդր Շալենբերգին առաջարկել է որպես կառավարության նոր ղեկավար: Այժմ Շալենբերգը գլխավորում է երկրի ԱԳՆ-ն։
Կուրցի խոսքով՝ իր հրաժարականի մասին որոշումը հեշտ չի եղել։ Նա հավելել է, որ հեռանալով կանցլերի պաշտոնից՝ կմնա կուսակցության նախագահ և նրա խմբակցության ղեկավարը խորհրդարանում:
Канцлер Австрии Себастьян Курц проводит пресс-конференцию после перестрелки в Вене (3 ноября 2020). Австрия - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2020
«Եվրոպան մարտահրավերի առաջ է կանգնած». Կուրցը կոչ է արել պայքարել ահաբեկչության դեմ
Նշենք, որ հոկտեմբերի 6–ին տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության դատախազությունը հաստատել է, որ հետաքննություն է վարում վարչապետի և նրա 9 մերձավորների նկատմամբ` կոռուպցիայի և կաշառակերության գործով։ Կուրցը հերքել է բոլոր մեղադրանքները։
Ավստրիայի խորհրդարանը անվստահություն հայտնեց Սեբաստյան Կուրցին
Լրահոս
0