https://armeniasputnik.am/20211009/chitajic-ekats-hamujty-hamerg-e-tvel-arcakhum-gtnvvogh-khaghaghapahneri-hamar-34103852.html
Չիտայից եկած համույթը համերգ է տվել Արցախում գտնվող խաղաղապահների համար
Չիտայից եկած համույթը համերգ է տվել Արցախում գտնվող խաղաղապահների համար
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Արևելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) երգի և պարի համույթի արտիստները համերգային ծրագրով հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում գտնվող... 09.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-09T10:26+0400
2021-10-09T10:26+0400
2021-10-09T10:26+0400
խաղաղապահներն արցախում
արցախ
համերգ
խաղաղապահ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/09/34103756_0:81:1100:700_1920x0_80_0_0_ac413cb5c01995f535f4cf2bdfa36692.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Արևելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) երգի և պարի համույթի արտիստները համերգային ծրագրով հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների համար: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Ստեղծագործական կոլեկտիվը եկել է Չիտայից, որպեսզի բարձրացնի տնից ու հարազատներից հեռու ծառայություն իրականացնող ռուս զինծառայողների մարտական ոգին։«Հուսով ենք` նրանց դուր կգան մեր համերգները կբարձրացնեն նրանց մարտական ոգին», - ասել են երգի և պարի համույթի ղեկավարներ Դմիտրի Ֆուրը Օլգա Վորոբյովան:Նրանք այցելել են մարտական դիրքեր ու դրական տպավորություն ստացել։«Բոլորն էլ ուրախությամբ դիմավորեցին մեզ։ Տղաների կենցաղն էլ բարձր մակարդակով է կազմակերպված, ամեն ինչ մաքուր է, շատ համեղ կերակուրներ են տալիս»,– նշել են համույթի ղեկավարները։Արտիստները դիրքերում գտնվող խաղաղապահների, ինչպես նաև զինվորական ավանում բժշկական ջոկատի մասնագետների համար ռուսական ժողովրդական, ժամանակակից և պատերազմական տարիների երգեր են երգել, կազակական պարեր ու ռազմական թեմայով պարային կոմպոզիցիաներ են ներկայացրել:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://armeniasputnik.am/20211008/rus-khaghaghapahnery-mardasirakan-akcia-en-irakanacrel-arcakhi-haterq-gjughum-34063100.html
https://armeniasputnik.am/20211007/khaghaghapahnern-ognel-en-arcakhi-gisherotik-dprvoci-sanerin-34041784.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/09/34103756_30:0:1070:780_1920x0_80_0_0_3db5f7a94c4dc134964cccad960c6a70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
խաղաղապահներն արցախում, արցախ, համերգ, խաղաղապահ
խաղաղապահներն արցախում, արցախ, համերգ, խաղաղապահ
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Արևելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) երգի և պարի համույթի արտիստները համերգային ծրագրով հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների համար: Տեղեկությունը հայտնում է
ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ստեղծագործական կոլեկտիվը եկել է Չիտայից, որպեսզի բարձրացնի տնից ու հարազատներից հեռու ծառայություն իրականացնող ռուս զինծառայողների մարտական ոգին։
«Հուսով ենք` նրանց դուր կգան մեր համերգները կբարձրացնեն նրանց մարտական ոգին», - ասել են երգի և պարի համույթի ղեկավարներ Դմիտրի Ֆուրը Օլգա Վորոբյովան:
Նրանք այցելել են մարտական դիրքեր ու դրական տպավորություն ստացել։
«Բոլորն էլ ուրախությամբ դիմավորեցին մեզ։ Տղաների կենցաղն էլ բարձր մակարդակով է կազմակերպված, ամեն ինչ մաքուր է, շատ համեղ կերակուրներ են տալիս»,– նշել են համույթի ղեկավարները։
Արտիստները դիրքերում գտնվող խաղաղապահների, ինչպես նաև զինվորական ավանում բժշկական ջոկատի մասնագետների համար ռուսական ժողովրդական, ժամանակակից և պատերազմական տարիների երգեր են երգել, կազակական պարեր ու ռազմական թեմայով պարային կոմպոզիցիաներ են ներկայացրել:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: