Եթե ճանապարհը բացվի, դրանով առաջին հերթին պետք է վերադառնան գերիները. Ալեն Սիմոնյան

© Sputnik / Aram NersesyanԶինծառայողներ
Զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
Զինծառայողներ
Բաժանորդագրվեք
Լրագրողի հարցին, թե Բաքվի ո՞ր գործողությունը Երևանը կդիտարկի որպես «կարմիր գիծ», Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Մենք կանգնած ենք կարմիր գծի մոտ»:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը կատարել է եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր բոլոր պարտավորությունները ու պատրաստ է իրականացնել նաև կոմունիկացիաների բացմանը վերաբերող կետը, մինչդեռ Ադրբեջանն առ այսօր դեռ չի վերադարձրել գերիներին:

«Եթե ճանապարհը բացվի, դրանով առաջին հերթին պետք է վերադառնան այն անձինք, որոնք ներկա պահին գերության մեջ են: Այս հարցը չի քննարկվում»,- ասել է Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հայտնել է, որ ԿԽՄԿ տվյալներով այս պահին Ադրբեջանում է պահվում, շուրջ 70, այլ աղբյուրներով՝ մինչև 100 ռազմագերի:
Սիմոնյանը նաև հայտնել է, որ ևս շուրջ 200 զինծառայողներ համարվում են անհետ կորած՝ հույս հայտնելով, որ նրանք ևս կլինեն գերեվարվածների մեջ:
«Բացի այդ, Ադրբեջանի ԶՈւ-ը ներկա պահին գտնվում է Հայաստանի տարածքներում;Այս հարցը ևս շուտափույթ լուծում է պահանջում: Նրանք պետք է հնարավորինս արագ հեռանան ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներից»,- նշել է ԱԺ նախագահը:
ՀՀ ՄԻՊ-ը Վատիկանի պետքարտուղարի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հրատապության հարցը
РБК-ի հարցին, թե Բաքվի ո՞ր գործողությունը Երևանը կդիտարկի որպես «կարմիր գիծ», Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Մենք կանգնած ենք կարմիր գծի մոտ ու չէինք ցանկանա, որ ստիպված լինենք անցնել այն: Դա պետք չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ Ռուսաստանին ու ո՛չ էլ Իրանին»:
Հայաստան վերադարձած գերիներից մեկը - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Բասկերի երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել` Ադրբեջանից պահանջելով ազատել հայ գերիներին
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հոկտեմբերի 4-ին հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է, անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը, մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել գերեվարված 108 զինծառայողների և քաղաքացիական անձանց։ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ հոկտեմբերի 6-ին հայտարարեց, որ Հայաստան է վերադարձվել 1989-ին ծնված Արթուր Դավիդյանը, որն այս տարվա օգոստոսի 22-ին հատել էր Արցախի Հանրապետության սահմանը։
Իտալիայի խորհրդարանում ներկայացվել են ապացույցներ հայ գերիների խոշտանգումների մասին
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала