Հայ-ռուսական հարաբերությունները ժամանակի փորձություն անցան. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվեք
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բնորոշմամբ՝ հեղափոխությունից հետո տարբեր ուժեր, իրենց շահերից ելնելով, փորձել են սեպ խրել ՀՀ նոր իշխանությունների ու Ռուսաստանի միջև:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական ուժն առաջին իսկ օրվանից փորձել է ցույց տալ, որ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, ուղղված չեն Ռուսաստանի դեմ: ՌԴ կատարած այցի ընթացքում ռուսաստանյան РБК ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցին։
«Դա ուղղված չէր ինչ-որ մեկի դեմ: Գործող իշխանությունն ամբողջությամբ իրեն սպառել էր ու պետք է հեռանար: Հայ ժողովուրդը որոշեց, որ պետք է փոխել, ու ամեն ինչ փոխվեց»,- նշել է նա:
Սիմոնյանի խոսքով` հեղափոխությունից հետո տարբեր ուժեր, իրենց շահերից ելնելով, փորձել են սեպ խրել ՀՀ նոր իշխանությունների ու Ռուսաստանի միջև, հրահրել ինչ-որ հարցեր, որոնք իրականում գոյություն չունեին:

«Բայց ես կարծում եմ, որ այդ ամենից հետո մեր հարաբերություններն ուղղակի ժամանակի փորձություն անցան, ու հիմա թե՛ մեզ, թե՛ մեր ռուսաստանյան գործընկերների համար արդեն պարզ է, թե ով ով է: Հայաստանի նոր իշխանությունը տրամադրված է ՌԴ-ի հետ բացառապես բարեկամական, գործընկերային հարաբերությունների»,- ընդգծել է Սիմոնյանը։

Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն:
ՀՀ ԱԺ նախագահը Ռուսաստանում հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյին, Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:
Ալեն Սիմոնյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
ՀՀ-ն և ՌԴ-ն պայմանավորվել են միջազգային հարթակներում ներկայանալ համաձայնեցված դիրքորոշմամբ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала