Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետին

© Sputnik / Andranik GhazaryanПремьер-министр Грузии Ираклий Гарибашвили во время посещения Мемориала Цицернакаберд (12 мая 2021). Еревaн
Премьер-министр Грузии Ираклий Гарибашвили во время посещения Мемориала Цицернакаберд (12 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթում քաղաքում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի պարոն վարչապետ, ընդունեք իմ խորին ցավակցությունները Բաթում քաղաքում մարդկային զոհեր պատճառած ողբերգական դեպքի կապակցությամբ։
Փոխանցեք, խնդրում եմ, սփոփանքի և տոկունության իմ խոսքերը բոլոր զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և վերականգնում»,– ասված է ուղերձում։
Հիշեցնենք` Բաթումի Մայիսի 26-ի փողոցում հինգհարկանի շենքի մուտքերից մեկը փլուզվել էր երեկ` ժամը 12: 00-ի սահմանում: Վերջին տվյալներով` փրկարարները փլատակների տակ 5 դիակ են հայտնաբերել, բայց որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Լրահոս
0