Տարածաշրջանային խաղաղ նախաձեռնություններ. վարչապետների հանդիպման մանրամասները

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին
Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանի իշխանությունները վերահաստատում են իրենց միջնորդական դերը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի կառավարությունը որոշ մանրամասներ է հայտնել Երևանում Վրաստանի և Հայաստանի վարչապետների բանակցություններից:
Մասնավորապես նշվում է, որ կողմերը քննարկել են «Հարավային Կովկասում հարևանության խաղաղ նախաձեռնությունը»:

«Նշվել է, որ նոր խաղաղ ձևաչափը կօգնի քննարկել խաղաղ բարիդրացիական նախաձեռնության հեռանկարները, որոնցում միջազգային գործընկերները կներգրավվեն նաև Հարավային Կովկասի մյուս պետություններին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Վրաստանի վարչապետը վերահաստատել է իր պատրաստակամությունը` շարունակել ակտիվ միջնորդական դերը խաղաղություն, կայունություն ապահովելու և կայուն զարգացման նոր հնարավորություններ ստեղծելու համար:
Հիշեցնենք` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամանել է Հայաստանի մայրաքաղաք Երևան:
Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք ընդունել են տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգը, և այս համատեքստում պատրաստ են կարգավորել հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ:
Первые военные учения Турции и Азербайджана в Карабахе - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները
Ի պատասխան՝ պաշտոնական Անկարան հայտնել էր, որ Երևանից «դրական ազդակներ» են գալիս: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին ասել էր, որ Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել Փաշինյանի առաջարկը` հանդիպման մասին:
Ի՞նչ դրական ազդակներ է Երևանն ուղարկել Անկարային. բացառիկ հարցազրույց ԱԽ քարտուղարի հետ
Լրահոս
0