Գյումրեցի պատանի ծանրամարտիկը դարձել է աշխարհի չեմպիոն

© Sputnik / Владимир АстапковичЧемпионат Европы по тяжелой атлетике среди женщин (5 апреля 2021). Москвa
Чемпионат Европы по тяжелой атлетике среди женщин (5 апреля 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Պատվո ամենաբարձր հարթակին կանգնել է հայ ծանրորդը՝ իրենից հետ թողնելով Ռուսաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչներին։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Գյումրեցի մարզիկ Ալեքսանդր Լազարյանը Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր է դարձել։
Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում ընթացող ծանրամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնության 89 կգ քաշային կարգում Ալեքսանդր Լազարյանը գերազանցել է բոլոր մրցակիցներին: Նա երկամարտում գրանցված 323 կգ արդյունքով դարձել է հաղթող:
Երկրորդ և երրորդ պատվո հարթակներին են կանգնել համապատասխանաբար Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Պոկում վարժությունում մեր ծանրորդը պարտվել է 8 կգ-ով, սակայն նույն մրցակցից առաջ է անցել հրում վարժությունում 12 կգ-ով:
Լրահոս
0