00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահականի սրահներից մեկը կվերածվի գրադարանի ու կկրի Վարդան Գրեգորյանի անունը

© Photo : official site of the President of RAԱրմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակաբաշխությանը
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակաբաշխությանը - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակաբաշխությանը
Բաժանորդագրվել
Նախագահի խոսքով՝ «Ավրորան» այսօր ոչ միայն կարևոր իրադարձություն է, այլև՝ կարևոր ինստիտուտ։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի նախագահի նստավայրի սրահներից մեկը կվերածվի գրադարանի և կկրի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի հանրային գրադարանի երկարամյա նախագահ, Կարնեգի բարեգործական կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի անունը։
© Photo : official site of the President of RA«Ավրորա» մրցանակաբաշխությունը Վենետիկում
«Ավրորա» մրցանակաբաշխությունը Վենետիկում
 - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
«Ավրորա» մրցանակաբաշխությունը Վենետիկում
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն այս մասին հայտարարել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը հաջորդած պաշտոնական ընթրիքի ժամանակ։
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ «Ավրորան» մեկնարկից ընդամենը մի քանի տարի անց դարձել է ոչ միայն կարևոր իրադարձություն, այլև՝ կարևոր ինստիտուտ։
© Photo : official site of the President of RAԱրմեն Սարգսյանն ու «Ավրորայի» մրցանակակիր Ջուլիեն Լուսենգեն
Արմեն Սարգսյանն ու «Ավրորայի» մրցանակակիր Ջուլիեն Լուսենգեն - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Արմեն Սարգսյանն ու «Ավրորայի» մրցանակակիր Ջուլիեն Լուսենգեն
«Երախտագիտությունս եմ հայտնում այն անձանց, ովքեր սկսեցին այս գաղափարն ու այն դարձրին մեծ նվաճում։ «Ավրորայի» հիմնադրումն արդեն իսկ մեծ նվաճում է։ Ես նաև հպարտ եմ, որ «Ավրորա» շարժումը հիմնադրվել է երեք հայերի՝ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի կողմից։ Իրենց կյանքի ընթացքում նրանք շատ բաների են հասել, սակայն նրանք յուրահատուկ գործ են արել՝ հիմնելով «Ավրորան»»,- նշել է նախագահն ու առանձնահատուկ խոսել այս տարի կյանքից հեռացած Վարդան Գրեգորյանի մասին, ում գործը շարունակում է ապրել։
© Photo : official site of the President of RAՌուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը «Ավրորայի» մրցանակաբաշխության ժամանակ
Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը «Ավրորայի» մրցանակաբաշխության ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը «Ավրորայի» մրցանակաբաշխության ժամանակ
Նախագահի խոսքով՝ խորհրդանշանական է մրցանակաբաշխության անցկացման վայրը։ «Ավելի քան երեք հարյուր տարի առաջ հայերի մի փոքր խումբ օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով հաստատվեց այստեղ՝ առանց որևէ բանի։ Բայց նրանք հայեր էին, վերապրող և ուժեղ։
Գալով այստեղ՝ նրանք արեցին անհավանականը։ Ինչ-որ առումով, կարելի է ասել, նրանք աշխարհում առաջին «օֆշորային գոտին» ստեղծեցին, որը ծառայում էր ժողովրդին և դա անում էր՝ համախմբելով կրթված մարդկանց, ստեղծելով միջոցներ, զարգացնելով Վենետիկը և միաբանությունը»,- նշել է նախագահը։
© Photo : official site of the President of RAԱրմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակաբաշխությանը
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակաբաշխությանը
 - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակաբաշխությանը
Արմեն Սարգսյանը շեշտել է՝ Մխիթարյան միաբանությունում այսօր հայկական ձեռագրերի ամենահարուստ հավաքածուներից մեկն է։ Նրա խոսքով՝ գրքի ու գիտելիքի արժևորումը մեր ժողովրդի ամենակարևոր հատկանիշներից մեկն է։
Հիշեցնենք, որ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակը շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության և զարգացման» կազմակերպության (SOFEPADI) և Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին։
Լրահոս
0