Թաթարստանում պարաշյուտիստներին տեղափոխող ինքնաթիռ է վթարի ենթարկվել

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցФорум "Армия-2021". Летная программа
Форум Армия-2021. Летная программа - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նույն մոդելի ինքնաթիռը մեկ ամիս առաջ կոշտ վայրէջք էր կատարել ՌԴ-ում. զոհվել էր 4 մարդ
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Թաթարստանի փրկարարները փորձում են պարզել պարաշյուտիստներին տեղափոխող L-410 ինքնաթիռի ճակատագիրը։ Ենթադրվում է, որ օդանավը կործանվել է։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկացրել են Թաթարստանի արտակարգ ծառայություններին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռի կործանման մասին տեղեկություններ են ստացվել ականատեսներից։
Ադրբեջանական ինքնաթիռը - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
ԱՄՆ-ի ահաբեկչությունը սովորական ինքնաթիռով էր. ադրբեջանական չվերթերն անվտա՞նգ են մեզ համար
L410-ը տարածաշրջանային թռիչքների համար նախատեսված երկշարժիչ ինքնաթիռ է։ Այն 1960 - ականների վերջին մշակել է Չեխոսլովակիայի Let ձեռնարկությունը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ին L410-ը կոշտ վայրէջք էր կատարել Ռուսաստանի Իրկուտսկի մարզում։ Օդանավում եղել էր 16 մարդ. նրանցից 4-ը զոհվել են, 12-ը ՝ մարմնական վնասվածքներ ստացել։
Լրահոս
0