00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգ կլինի, եթե... ի՞նչ են մտածում սահմանամերձ Գետաշենում Թուրքիայի սահմանը բացելու մասին

© Sputnik / Ashot GevorgyanАрмяно-турецкая граница, село Ервандашат
Армяно-турецкая граница, село Ервандашат  - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Բաժանորդագրվել
Ինչպե՞ս են ապրում մարդիկ Թուրքիայի հետ սահմանային գոտում, ի՞նչ են մտածում տարածաշրջանային զարգացումների, սահման բացելու և իրենց ապագայի մասին։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Արմավիր մարզի Գետաշեն գյուղում և զրուցել բնակիչների հետ։
Մեկնում ենք Արմավիրի մարզ՝ Թուրքիայի սահմանին կանգնած Գետաշեն գյուղ։ Գյուղի մասին առաջին հիշատակումները գալիս են 18-րդ դարավերջից։ Պատմական գրավոր վկայություններով՝ 1782 թվականից։ Այն ժամանակ գյուղը եղել է Արաքս և Ախուրյան գետերի խառնարանի մոտ՝ հարուստ բուսականությամբ։ Տեղի հողամասերի մեծ հատված ընկնում է մերձսահմանային գոտում, որը հսկում են ռուսական կողմի սահմանապահները։ Մայրաքաղաք Երևանից Գետաշենը հեռու է 66 կմ, ուղիղ գծով՝ 50 կմ։
Գետաշենի խաղողի այգիներում՝ Թուրքիայի սահմանից 50 մետր հեռու կանգնած զրուցելիս հարցնում եմ գյուղի պատմության ուսուցիչ Գևորգ Արզումանյանին՝ արդյո՞ք այստեղ թուրքեր կամ քրդեր ապրել են նախկինում։
–Այստեղ երբևէ թուրքեր չեն ապրել, բայց մենք պետք է պատմությունից դասեր քաղենք։ Մենք չենք կարող գնալ Սկանդինավյան երկրներում ապրել, պետք է կարողանանք տնտեսական կապեր ունենալ Թուրքիայի հետ, բայց չմոռանանք մեր անցյալը,-նշում է Գետաշենի բնակիչ ուսուցիչը։
–Թուրքիայից վտանգ չե՞ք տեսնում,– հարցնում եմ։
– Վտանգ կլինի, եթե մեր երկրից ձեռք քաշեն ռուսական կամ եվրոպական պետությունները։ Հենց ռուսական զորքը հեռացավ, հաջորդ օրը թուրքական զորքը կմտնի մեր գյուղ, դա պետք է գիտակցենք ։
Պատմաբան համագյուղացու կարծիքը չի կիսում գետաշենցի 73-ամյա Աշոտ Ղևոնդյանը՝ շեշտելով, որ թեկուզ տնտեսական առումով որևէ հարց Թուրքիայի հետ չպետք է լինի։ Գյուղամիջում նստած տարբեր տարիքի տղամարդկանց միջև բանավեճ է սկսվում Թուրքիայի սահման բացել-չբացելու հեռանկարի վերաբերյալ։
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
«Հարազատների հավաքագրում». ինչպես է Թուրքիային հաջողվում բարեկամություն անել բոլորի հետ
Խոսակցությունից հասկանում եմ, որ սա նոր հարց չէ, մանավանդ որ բոլորը լավ գիտեն միմյանց վերաբերմունքը։ Չնայած կարծիքների բազմազանությանը, ընդհանուր առմամբ գետաշենցիները վտանգ են տեսնում Թուրքիայից՝ դեմ լինելով սահման բացելու հնարավորությանը։
Շուռնուխցու ձիերն ադրբեջանցիների մոտ են հայտնվել. վերջին հույսը ռուս սահմանապահներն են
Ըստ տնտեսագիտական հաշվարկների՝ Հայաստանի մոտ 90 կմ երկարությամբ ձգվող Արարատյան դաշտի մշակվող հողատարածքի շուկայական արժեքը չի գերազանցում կես միլիարդ դոլարը։ Մասնագետները մտահոգություն ունեն, որ դա հասանելի հնարավորություն է թուրքական բիզնեսի համար, ինչն էլ իր հետ կարող է բերել տնտեսական ներխուժման։ Գետաշենի բնակիչները համամիտ են այս մտահոգության հետ, իսկ այգեգործ Գևորգ Ղազարյանը պատմում է, որ գյուղում ունի մոտ 2 հեկտար այգի, բայց արհեստական խոչընդոտների ու դժվարությունների պատճառով չի կարողանում պատշաճ կերպով մշակել։ Արաքսի ափին գտնվող գյուղի համար առավել մեծ խնդիր է ոռոգման ջուրը։

«Ջուր չկա, ու ամեն ինչ չորանում է։ Ջրազրկվում է պտուղը, ինչից հետո արդեն առևտրային տեսքը կորցնում է ու դառնում թափելու ապրանք։ Հասկանում ենք, որ երաշտ է, բայց ինչ-որ բան պետք է ձեռնարկվի՞ կառավարության կողմից, թե՞ չէ։ Խորհրդարանում իրար են ծեծում, դրա փոխարեն թող գան, տեսնեն գյուղացին ոնց է ապրում, մի բանով օգնեն։ Ամբողջ տարի կռիվ ենք տալիս, որ բերք ստանանք, հիմա էլ չենք կարողանում որևէ տեղ հանձնել։ Եթե այս տեմպերով շարունակվի, կամաց-կամաց մեր այգիները կվերացնենք։ Մեզ քաղաքի շուկաներից էլ դուրս շպրտեցին»,-նշում է գետաշենցի այգեգործ Գևորգ Ղազարյանը։

Գետաշենում այսօր ապրում է մոտ 2500 մարդ։ Գյուղը Թուրքիայի անմիջապես սահմանին է, բայց չի համարվում սահմանամերձ։ Գետաշենում շատ կան Արևմտյան Հայաստանի Սուրմալուի գավառից՝ Իգդիրից, նաև Բայազետից, Կաղզվանից Ցեղասպանության ժամանակ գաղթածների հետնորդներ։ Այդ տարածքից մինչև Գետաշեն ուղիղ գծով ընդամենը 10 կիլոմետր է։
Լրահոս
0