Արարատ Միրզոյանն ու Բելառուսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

© Photo : ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of ArmeniaԱրարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քննարկվել է նաև երկու երկրի միջև գոյություն ունեցող իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԲՀ արտաքին գործերի նախարարությունների միջև - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Հայաստանի և Բելառուսի ԱԳՆ–ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Նախարար Միրզոյանը և դեսպան Կոնյուկն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի՝ ընդգծելով բարձր մակարդակի փոխայցելությունների, երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների, ինչպես նաև երկու երկրի միջև գոյություն ունեցող իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարևորությունը։

Առևտրատնտեսական կապերի ակտիվացման համատեքստում քննարկվել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի վերաբերյալ:
Լրահոս
0