ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները

ԲԴԽ կազմը - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիզորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտում իրականացնելու հիմքով։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները։ Տեղեկությունը հայտնում են ԲԴԽ-ից։
Որոշումն ընդունվել է միաձայն՝ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիման վրա։
Судья Давид Григорян на заседании по делу 1 марта (17 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
ԲԴԽ-ն մերժեց Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
Դատավորի լիազորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտում իրականացնելու հիմքով:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ ԲԴԽ-ն դադարեցրել էր նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիզորությունները։ Հիմք էր հանդիսացել Խանդանյանի կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած միջնորդությունը։
Վեթինգը սկսված է. Անդրեասյանն ասաց` ինչպես են հեռացվելու կաշառակեր դատավորները
Լրահոս
0