Երևանն ընդդեմ ինքնակամ շինությունների․ ևս 15-ն են հողին հավասարեցվել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետը հունիսին զգուշացրել էր ապօրինի կառույցների տերերին, որ ինքնուրույն քանդեն կառույցները, այլապես քաղաքային իշխանություններն են «գալու դրանց հետևից»։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի Facebook-յան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են հատուկ տեխնիկայի օգնությամբ քարե ինքնակամ շինությունները հողին հավասարեցվում։
«Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համատեղ ուժերով նախորդ շաբաթ քանդվել է 15 ինքնակամ շինություն»,- կից գրառմամբ մեկնաբանվում է տեսանյութը։
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համատեղ ուժերով նախորդ շաբաթ քանդվել է 15 ինքնակամ շինություն: - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Երևանցիները նոյեմբերի 1-ից պետք է հաշվառեն տանը պահվող շներին ու կատուներին
Հիշեցնենք՝ հունիսին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմեց Երևանի այն քաղաքացիներին, ովքեր քաղաքի տարածքում ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել: Ապօրինի կառույցների տերերին նա առաջարկեց՝ որպեսզի քաղաքային իշխանությունները չքանդեն դրանք, ժամանակ են տալիս ինքնուրույն քանդելու։
Օրեր անց արդեն Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքային իշխանությունները սկսեցին ապամոնտաժել ինքնակամ շինությունները։
Լրահոս
0