00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն պետք է կողմնորոշվի Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում․ բրիտանացի քաղաքագետ

© Sputnik / Asatur YesayantsՀայ–թուրքական սահման
Հայ–թուրքական սահման - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Հայ–թուրքական սահման
Բաժանորդագրվել
Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակն անհանգիստ է, և Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ավելի ու ավելի շատ հարցեր են առաջացնում։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը մյուս երկրների ճնշումից խուսափելու համար պետք է կողմնորոշվի հայ-թուրքական հարաբերությունների ապագայի հարցում, Sputnik Արմենիային ասաց բրիտանացի քաղաքագետ, «Conciliation Resources» լոնդոնյան կազմակերպության կովկասյան ծրագրի տնօրեն Լոուրենս Բրոերսը։
Նրա խոսքով` այժմ, հաշվի առնելով Հարավային Կովկասում արևմտյան և միջազգային կազմակերպությունների ազդեցության անկումը, տարածաշրջանային խաղացողների սուր մրցակցություն կա տարածաշրջանում։
Армяно-турецкая граница, село Ервандашат  - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Վտանգ կլինի, եթե... ի՞նչ են մտածում սահմանամերձ Գետաշենում Թուրքիայի սահմանը բացելու մասին
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացել են հարաբերություններ հաստատել տարբեր ոլորտներում, դրանցում և՛ մրցակցություն կա, և՛ պրագմատիզմի բարձր մակարդակ։ Ինչ վերաբերում է Թուրքիային և Իրանին, ես իրանագետ չեմ, բայց ինձ թվում է, որ Թեհրանը ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներից դուրս է հայտնվել»,-ասաց Բրոերսը։
Շատ բան կա, որ վախեցնում է Իրանին։ Ե՛վ Ադրբեջանի հետ նոր սահմանը, և՛ հնարավոր իրեդենտիզմի հարցը Իրանի էթնիկ ադրբեջանցի բնակչության շրջանում։ Ըստ փորձագետի՝ շատ շահարկումներ կան նաև իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների շուրջ։

«Ես կասկածում եմ, որ կարող են զինված բախումներ լինել, բայց Բաքվի և Անկարայի լարված ու անկայուն հարաբերությունները Թեհրանի հետ 44-օրյա պատերազմի արդյունքներից մեկն են»,-ասաց Բրոերսը։

Ինչ վերաբերում է «3+3» նախաձեռնությանը (Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ), ապա այն, ըստ քաղաքագետի, անհրաժեշտ է սահմանների բացման և ենթակառուցվածքային նախագծերի առաջմղման համար: Մոսկվան հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակում հայ-թուրքական սահմանի բացման հույս ունի։ Դա թույլ կտա Թուրքիան կապել ԵԱՏՄ-ի հետ։
Միաժամանակ, չնայած արտաքին ճնշմանը, Երևանն ինքը պետք է վերահսկի, համակարգի այդ հարցը։ Հայաստանը պիտի լուծի այդ հարցը, որպեսզի ուրիշները չանեն։
«Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների մասին որոշումները պետք է ընդունվեն այստեղ՝ Երևանում։ Հնարավոր է, որ կարգավորման գործընթացի վերսկսման տարբերակներ կան»,-ասաց Բրոերսը։
Միսակյան. Թուրքիան խնդիրներ է հարուցում Իրանի համար` աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
ՌԱԴԻՈ
Թուրքիան խնդիրներ է հարուցում Իրանի համար` աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին
Անդրադառնալով այն կարծիքներին, որ Մեծ Բրիտանիան Արցախում պատերազմի հովանավորներից մեկն է եղել կամ ինչ-ինչ շահեր է ունեցել դրանից, Բրոերսը ուշադրություն հրավիրեց Հայաստանում Միացյալ Թագավորության ոչ այնքան լավ համբավին։ Դա պայմանավորված է զանազան պատմական (բրիտանական բանակն Ադրբեջանում) և ժամանակակից գործոններով («British Petroleum»-ի աշխատանքը Բաքվում)։

«Սակայն լուրջ հիմքեր չկան պնդելու, որ Մեծ Բրիտանիան դեր է ունեցել պատերազմում։ Բրիտանիան իրադարձությունների վրա ազդելու հնարավորություն չի ունեցել, թեև բրիտանական որոշ ընկերություններ մտադիր են աշխատել Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում»,- ասաց Բրոերսը։

Բայց դրանք մասնավոր, ոչ թե պետական շահեր են։ Իսկ Բրիտանիան ինչպես նախկինում, այնպես էլ հիմա աջակցում է խաղաղարարական նախագծերին։
Մյուս կողմից, Մեծ Բրիտանիայում Ալիևների ընտանիքի օֆշորների վերաբերյալ վերջին հետաքննությունը («Պանդորայի» գործը) կրկին բարձրացրեց երկրի վատ համբավի հարցը: Բրիտանական ֆինանսական հաստատությունները, բրիտանական տարածքները (Կայմանյան, Վիրջինյան կղզիներ) այլ երկրների օլիգարխներին փողերի լվացման լայն հնարավորություն են տալիս: Մեծ Բրիտանիան, Բրոերսի խոսքով, պետք է ինչ-որ բան անի այդ ուղղությամբ։
Այս առումով հակասությունն ավելի ու ավելի նկատելի է․ մի կողմից՝ Բրիտանիան սատարում է ժողովրդավարական, լիբերալ արժեքները, մյուս կողմից՝ հնարավորություններ է տալիս ոչ ժողովրդավարական ռեժիմներին։ Երկրում այդ խնդիրն ավելի ու ավելի լավ են գիտակցում։
Հիշեցնենք` Հայաստանի գործող իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ ընդունել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը և այդ համատեքստում պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ: Ի պատասխան պաշտոնական Անկարան նշել է, որ Երևանից «դրական ազդակներ» է ստացել։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն է փոխանցել Փաշինյանի` հանդիպման մասին առաջարկը։ Սակայն Էրդողանը հասկացրել է, որ Անկարան հաշվի է առնելու Բաքվի շահերը։
Լրահոս
0