Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Փաշինյան-Պուտին հանդիպումը կայանում է փոփոխված իրավիճակում. քաղտեխնոլոգ

Հակոբյան. Համաձայնագրերի առումով կա որոշակի տեմպի կորուստ Ադրբեջանի համար
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մոսկվայում նախատեսված Փաշինյան–Պուտին հանդիպմանն ու այն իրողություններին, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ։
Այն լարվածությունը, որ Փաշինյան–Պուտին հանդիպումից առաջ վերստին կա Արցախում և հայ–ադրբեջանական սահմանին, սպասելի էր, որովհետև ցանկացած բարձր մակարդակի հանդիպումից առաջ կողմերից յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս ուժեղացնել իր բանակցային ռեսուրսները` սահմանելով բարձր նշաձող, Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Տարածաշրջանային խաղաղ նախաձեռնություններ. վարչապետների հանդիպման մանրամասները
«Միշտ նման հանդիպումներից առաջ Ադրբեջանը սրում է իրավիճակը, որպեսզի ցույց տա, որ կան խնդիրներ, որոնց լուծումն իր համար հրատապ է, և եթե դրանք չլուծվեն՝ կկիրառվեն այլ սցենարներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հայ–ռուսական օրակարգն ընդհանուր առմամբ առնչվում է արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ու առավել ևս հայ-ադրբեջանական հարաբերություններին, հետևաբար անկախ նրանից` դա երկկողմ, թե եռակողմ հանդիպում է, քննարկվելու են հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են հայ-ադրբեջանական հարաբերություններին»,– նշեց քաղտեխնոլոգը։
Հակոբյանի դիտարկմամբ` Ադրբեջանում հստակ պատկերացում ունեն, թե ինչի մասին կարող է խոսակցություն լինել Փաշինյան–Պուտին առաջիկա հանդիպման ժամանակ, որովհետև նման այցերը բավականին երկար նախապատրաստվում են, և օրակարգը, որն ըստ էության վերաբերում է հայ–ադրբեջանական հարաբերություններին, նաև համաձայնեցվում է Ադրբեջանի հետ, ինչպես ռուս–ադրբեջանական հանդիպումների օրակարգի շատ դրույթներ համաձայնեցվում են հայկական կողմի հետ։
Премьер-министр Армении Никол Пашинян (справа) и президент РФ Владимир Путин перед началом трёхсторонних переговоров (11 января 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը Մոսկվայում
Քաղտեխնոլոգի կարծիքով` գուցե կան որոշ տարաձայնություններ, որոնք առաջացել են նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի Մոսկվայում ստորագրված հայտարարությունների իրականացման տեմպերի հետ, ինչի մասին բարձրաձայնել է թե՛ հայկական, թե ՛ ադրբեջանական կողմը։
Հենց դա կարող է քննարկման առարկա դառնալ, առավել ևս, որ հանդիպումը տեղի է ունենում փոքր-ինչ այլ տարածաշրջանային, եթե ոչ՝ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ բավականին լուրջ սրացումներ են արձանագրվել ադրբեջանա–իրանական, ինչպես նաև ռուս–թուրքական և Թուրքիայի հետևում կանգնած կենտրոնների հետ հարաբերություններում։
«Մինչև այս պահը հայ գերիների հարցը լիովին լուծված չէ». Փաշինյանը` Պուտինին
Տարածաշրջանում նոր իրավիճակ է ձևավորվում, այսինքն այն կոնսենսուսը, որ կար 44-օրյա պատերազմի արդյունքների շուրջ աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ, աստիճանաբար կարծես թե ճաքեր է տալիս, ինչի արտացոլումը տեսնում ենք Իրանի դիրքորոշումներում, և գուցե դա միայն Իրանի դիրքորոշումը չէ, քանի որ որոշ խաղացողների սրտով է Իրանի մոտեցումները։
Անկախ նրանից, թե տեսանելի մասը որն է, կան այսբերգի անտեսանելի մասեր, որոնց մասին կարելի է ենթադրել։ Գուցե ռուսական կողմին անհարմար դրության մեջ դնելը պատահական գործընթաց չէ և կապված է Թուրքիայի ու նրա դաշնակիցների վարքագծի հետ։ Աշխարհաքաղաքական զարգացումները լուրջ վարպետություն են պահանջում բոլոր մասնակիցներից։ Ցանկացած իրավիճակ կարող է ունենալ և՛ ողբերգական հետևանքներ, և՛ բացել նոր պատուհաններ, հետևաբար ցանկացած իրավիճակից պետք է փորձել օգուտ քաղել`առաջ տանելով սեփական շահը։
Իրանական բեռնատարները Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Իրանն ու Հայաստանը մտադիր են Վրաստանի տարածքով նոր տարանցիկ երթուղի ստեղծել
Պարզապես այն իշխանությունը, որը կառավարում է տվյալ պահին, պետք է ունակ լինի իրավիճակը վերլուծել և բավականին արդյունավետ ու հեռուն հաշվարկված քաղաքականություն վարել, կարծում է Վիգեն Հակոբյանը։ Եթե ունենանք նման իշխանություն, ապա կկարողանանք դիվիդենտներ քաղել փոփոխվող իրավիճակից, առավել ևս, որ գործընթացը հեռու է կայունացումից։
Տարածաշրջանում հետայսու գնալու է շահերի բևեռացման գործընթաց, հետևաբար այդ պարագայում ՀՀ իշխանությունը պետք է փորձի ոչ միայն հստակեցնել իր դիրքորոշումները, այլև կողմնորոշվել ստեղծված իրավիճակում։ Շատ կարևոր է նաև, թե քայլերի ընկալումն ինչպիսին է, որովհետև ֆորմալ պատճառաբանությունները որևէ մեկին առանձնապես չեն հետաքրքրում։
Եթե Թուրքիան համաձայնի «3+3»-ին, ուրեմն կընդունի ՌԴ–ի և Իրանի խաղի կանոնները. Բալասանյան
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Սա Փաշինյանի ու Պուտինի 4-րդ հանդիպումը կլինի։ Նրանք վերջին անգամ հանդիպել էին ապրիլին, երբ Փաշինյանը պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала