Փաշինյանը Սուրեն Պապիկյանին Մոսկվա է գործուղում

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը
Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Փոխվարչապետը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի գործուղման արդյունքների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 13-15-ը Մոսկվա է գործուղվում։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջի «Վարչապետի որոշումներ» բաժնում։
Մոսկվա այցելության նպատակը «Ռուսական էներգետիկական շաբաթ» միջազգային համաժողովին մասնակցելն է։
«Ալռոսա» ընկերության մասնագետ  - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Փաշինյանը բանագնացներ է գործուղել ռուսաստանյան «Ալռոսա» ընկերություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Պապիկյանի հետ Մոսկվա կմեկնեն նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանն ու ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթների համակարգող Էդմոնդ Դավթյանը։
Սուրեն Պապիկյանը 5 պաշտոնյայի գործուղում է Ղազախստան
Որոշման մեջ նշված է, որ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ՀՀ վարչապետին ներկայացնի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։
Նշենք, որ վաղը` հոկտեմբերի 12-ին, աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала