00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Քարոզարշավը պետք է ընթանա ոչ թե թշնամանքի, այլ ազատ ու հավասար մրցակցության պայմաններում

Յոլյան. «Առուշ Առուշանյանը կալանավորված է, բայց նրա փոխարեն խոսում են նրա կատարած գործերը»
Բաժանորդագրվել
Գորիսի նախկին փոխքաղաքապետ, «Առուշ Առուշանյան դաշինքի» լիազոր ներկայացուցիչ Իրինա Յոլյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին և համայնքում ստեղծված նախընտրական իրավիճակին։
Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, բոլորի գործողություններին կտրվի իրավական ու քաղաքական գնահատական, պարզապես մի փոքր ժամանակ է պետք երկրում ստեղծված հակաօրինական և բռնապետական վիճակը շտկելու համար, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
Հետագա պայքարի պլացդարմ. քաղտեխնոլոգը խոսել է սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին
Նրա փոխանցմամբ` Գորիսում այս պահին քաղաքական պայքարն ընթանում է երկու հիմնական ուժերի՝ «Առուշ Առուշանյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագրի» միջև։ Ըստ Յոլյանի՝ շատ ավելի ողջունելի է, երբ շեշտը դրվում է ծրագրային ու գաղափարական հենքով պայմանավորված քարոզարշավի վրա, քանի որ մարդիկ հոգնել են լուտանքներից, թշնամանքից ու ատելության մթնոլորտից հատկապես Գորիսում, որտեղ մտահոգիչ իրավիճակ է անվտանգության և սոցիալ–տնտեսական խնդիրների առումով։
«Հետպատերազմյան իրավիճակում առաջացել են բազմաթիվ հոգեբանական պրոբլեմներ, և այս իրավիճակում ոչ իրավաչափ ու անընդունելի է մարդկանց հույզերի հետ խաղալը։
Офис блока  Гюмрин Крна  - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
«Գյումրին կռնա» դաշինքը հանձնեց ՏԻՄ ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը
Իշխանությունն օգտագործում է բոլոր հնարավոր ու անհնարին գործիքակազմերը` սկսած վարչական ռեսուրսի կիրառումից, վերջացրած՝ պոպուլիստական խոստումներով։ Բոլոր լծակներն օգտագործվում են, սև PR-ն առավել ևս, ու քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում դա իշխանության վերջին գործիքակազմն է»,– նշեց Գորիսի նախկին փոխքաղասքապետը։
Յոլյանի տեղեկացմամբ` կան Գորիսին հարակից գյուղեր, որտեղ մարդկանց արդեն իսկ խոստացել են գյուղապետի պաշտոն, կան հաստատություններ, որտեղ ոմանց խոստացել են տնօրենի պաշտոն, խոստացել են նաև ամբողջությամբ փոխել աշխատակազմերը, և այս ամենը նույնպես ընտրակաշառքի ձև է։
Ըստ նրա`«Առուշ Առուշանյան» դաշինքն իր ծրագիրն ու գաղափարները ներկայացնում է քաղաքացիներին, որոնք հիմնավորապես ընդունվում են։ Յոլյանի հավաստմամբ` քարոզարշավը պետք է ընթանա ոչ թե ատելության ու թշնամանքի մթնոլորտում, այլ կառուցողական, ազատ ու հավասար մրցակցության պայմաններում։
Ժամկետը լրացավ. ովքե՞ր են ցանկանում մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին
«Առուշ Առուշանյանը կալանավորված է, բայց նրա փոխարեն խոսում են նրա կատարած գործերը։ Գորիսեցիները տեսնում են, թե ինչ է փոխվել իրենց քաղաքում 2017 թվականից հետո, ինչպիսի ներդրումներ են կատարվել։ Անգամ պատերազմից հետո իրականացնում ենք 37 ծրագիր, որոնցից ընդամենը մի քանիսն են կյանքի կոչվում պետական ու համայնքային միջոցներով։ Հիմնական ծրագրերն իրականացվում են տարբեր կազմակերպությունների, դոնորների, անհատների ներդրումների շնորհիվ»,– նշեց դաշինքի լիազոր ներկայացուցիչը։
Յոլյանի խոսքով` պատահական չէ, որ 2018 թվականին Գորիսը ճանաչվել է տարվա բարեկարգ համայնք, 2019-ին` տարվա համայնք, քանի որ համաչափ զարգացում է եղել բոլոր ոլորտներում, այդ տեսանկյունից Գորիսը եղել է նաև օրինակելի մոդել բազմաթիվ համայնքների համար։
Председатель ЦИК Тигран Мукучян отвечает на вопросы журналистов (22 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Ժամկետանց անձնագրերով ընտրողները ՏԻՄ ընտրական ցուցակներում չեն ներառվի. Մուկուչյան
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տեղ, Տաթև, Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։
ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
Լրահոս
0