Սպիտակում, կամրջի տակ 37-ամյա տղամարդու դի են գտել. նա որոնվում էր որպես անհայտ կորած

© Sputnik / Arpi BeglaryanВход в город Спитак
Вход в город Спитак - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Սպիտակ քաղաքում, Սայաթ-Նովա փողոցի 45 հասցեին հարակից կամրջի մոտ՝ «Չիչխան» գետի եզրին, ոստիկանները հոկտեմբերի 9–ին հայտնաբերել են հոկտեմբերի 8-ից որպես անհայտ կորած որոնվող 37-ամյա Հրաչիկ Հակոբյանի դին։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը` հավելելով, որ քննչական կոմիտեի Սպիտակի քննչական բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Վարդան Ղուկասյան - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Վարդան Ղուկասյանի որդին թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից
Կայքի տեղեկություններով` դին եղել է կիսամերկ, բերանքսիվայր ընկած վիճակում։ Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել էր, որ դեմքի և գլխի հատվածներում կան մարմնական վնասվածքներ։
Մինչ սպանությունը մարտակերտցին տրակտորով ռուս խաղաղապահի հետ մի քանի պտույտ է կատարել
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նախնական տեղեկություններով՝ տղամարդու` անհայտ կորելու մասին ոստիկանության Սպիտակի բաժին հայտարարություն էր տվել նրա քույրը՝ Անուշ Հակոբյանը։ Նա տեղեկացրել էր, որ Սպիտակ քաղաքի Սայաթ Նովա փողոցում բնակվող եղբայրը հոկտեմբերի 6-ին, ժամը 19։30-ի սահմաններում իրենց տանից դուրս է եկել և մինչև այժմ տուն չի վերադարձել, նրա իր գտնվելու մասին տեղեկություններ չունեն։
Լրահոս
0