00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծառայողական մեքենան պաշտոնյայի զավակին դասի չի՞ տանում. ինչպես են կրճատվել պետական ծախսերը

© Sputnik / Asatur YesayantsՀՀ կառավարության շենք
ՀՀ կառավարության շենք - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
ՀՀ կառավարության շենք
Բաժանորդագրվել
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով` նախարարության շենքի մոտ 2 մեքենա է կայանված, որոնք օգտագործվում են բացառապես աշխատանքի նպատակով։ Փորձագետն էլ հիշեցնում է` յուրաքանչյուր ծառայողական մեքենա պետության համար տարեկան կես մլն դրամ ծախս է ենթադրում։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Պետական ծառայողական ավտոմեքենաների պարկը վերջին տարիների ընթացքում էապես կրճատվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` խոսելով պետական ապարատի ծախսերի կրճատման խնդրի մասին։
Նախարարը նաև հիշեցրեց, որ ծառայողական ավտոմեքենաների քանակի կրճատումը ՀՀ վարչապետի հանձնարարականն է, որը հետևողականորեն իրականացվում է։
«Օրինակ` ֆինանսների նախարարությունում ու պետական մյուս կառույցներում հիմա փոխնախարարները ծառայողական մեքենաներն օգտագործում են միայն ծառայողական պարտականությունների հետ կապված տեղափոխությունների դեպքում։ Այսինքն` մենք կարող է կառավարչական հիմնարկի շենքի մոտ տեսնում ենք ծառայողական մի քանի մեքենա։ Հենց այսօր ֆինանսների նախարարության շենքի մոտ 2 մեքենա է կայանված։ Բայց այդ մեքենաները ծառայում են բացառապես աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնյաներին աշխատանքային պարտականությունների հետ կապված որևէ տեղ տեղափոխելու համար»,– ասաց Խաչատրյանը։
Артак Бегларян  - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2021
Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան
Հետաքրքվեցինք` կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ ծառայողական ավտոմեքենաները պաշտոնյաների ընտանիքի անդամներին այլևս չեն ծառայում, երեխաներին դպրոց չեն տանում, կնոջը` աշխատանքի և այլն։

«Իսպառ բացառելու պնդում ես չեմ կարող անել։ Ես հուսով եմ, որ այդ կանոնը պահվում է, համոզված եմ, որ մեծամասամբ այդպես է։ Բացառություն գուցե տեսնենք, բայց դա էլ, վստահ եմ, որ օրինաչափ չի կարող լինել»,– պատասխանեց նախարարը։

Ինչ վերաբերում է պետական ապարատի աշխատակազմերի կրճատմանը, Խաչատրյանը չհերքեց` օպտիմալացման խնդիր կա, միաժամանակ կա նաև պետական աշխատավարձերն ավելի գրավիչ դարձնելու, աշխատանքային պատշաճ պայմաններ ապահովելու խնդիր` որպես մատուցվող ծառայությունների որակի բարձրացման երաշխիք։
Նախարարի բնորոշմամբ` պետությունը նպատակ ունի պետական ապարատում հասնել «քիչ քանակով որակյալ մասնագետներ ու աշխատանքի լավ պայմաններ» բանաձևին։
Իսկ որակյալ մասնագետներին պետական մարմիններում պահելու համար հարկավոր է բարձր աշխատավարձ վճարել։ Եվ քանի որ պետական աշխատավարձերի չափերն իրականում փոքր են, պետությունն այս խնդիրը լուծում է հավելավճարների, պարգևավճարերի միջոցով։
2022թ–ի պետական բյուջեի նախագծով, օրինակ, պետական ապարատի աշխատավարձի ֆոնդը 148 մլրդ դրամ է, որից շուրջ 40 միլիարդը պարգևավճարներն են։
Ֆինանսների նախարարը 2022թ–ի բյուջեն մեկնարկային է որակում - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Կարող ենք համարել «մեկնարկի» բյուջե. ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան
«Եթե պետական մարմինները կարողանում են խնայողություններ անել իրենց աշխատատեղերի կամ աշխատակիցների օպտիմալացման արդյունքում, ապա հնարավորություն ունեն այդ խնայված գումարն օգտագործել իրենց աշխատողների աշխատանքների խրախուսման համար»,– նշում է Խաչատրյանը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ պարգևավճարների թեման պարբերաբար քննարկման առարկա է դառնում, քանի որ կառավարությունն իրականում չի կարողանում լուծել պետական համակարգում առկա խնդիրները։

«Օրինակ` պետական ապարատում կան մարդիկ, որոնք ստանում են 72 000 դրամ աշխատավարձ։ Բնականաբար, այդ աշխատավարձով պետական ապարատում չես կարող պահել մասնագիտական ցանկալի որակ ունեցող կադրեր։ Լավ մասնագետին պետական ապարատում պահելու համար ինչ–որ հաճախությամբ պետք է լրավճար տալ։ Բայց դրան զուգահեռ 600 000 աշխատավարձ ստացողը չպիտի ստանա իր մեկ աշխատավարձին հավասար լրավճար»,– ասում է Պիպոյանը։

Նրա դիտարկմամբ` պետությունը նախ պետք է կարողանա այնպես անել, որ պետական համակարգում աշխատողները աշխատավայր գնան ոչ թե սուրճ խմելու, այլ արդյունք գեներացնելու համար ու միայն իր աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքից ավել աշխատանք կատարելու դեպքում ստանա լրացուցիչ գումար` լինի դա պարգևավճարի կամ հավելավճարի տեսքով։
Պիպոյանն օրինակ բերեց մասնավոր ոլորտում գործող կանոնները, որտեղ որևէ գործատու առանց աշխատանքային լուրջ հաջողության իր աշխատակցին հավելյալ գումար չի վճարի։
«Մինչև մենք այս տրամաբանությանը չգանք, խնդիրը չի լուծվելու»,– ընդգծեց նա։
Փորձագետն ընդունում է, որ բյուջեում գումարը կարող է չբավարարել ցանկալի ծախսեր անելու համար, բայց և հարցադրում է անում` արդյոք արվող ծախսերն իրապես թիրախայի՞ն են, եղած գումարն օպտիմա՞լ է բաշխվում։
Տիգրան Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
ՀՀ բանկային անկանխիկ համակարգը պատրաստ է 2022–ից սպասվող ծանրաբեռնվածությանը. Խաչատրյան
«Մենք քանի տարի է` լսում ենք, որ պետական ապարատի ծախսերն ուռճացված են, պետք է նվազեցվեն։ Քանի՞ տարի է` մենք դա լսում ենք։ Տասը տարի։ Ավելի ասեմ` երբ այս կառավարությունը ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, խոսում էր փոքր կազմով 4-5 նախարարության մասին։ Բայց մենք տեսանք, որ օպտիմալացման արդյունքում մենք 18 նախարարության փոխարեն ունեցանք 12 նախարարություն։ Բայց ամենահետաքրքիրը` օպտիմալացման արդյունքում պետական աշխատողների թիվն աճեց»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է ծառայողական ավտոմեքենաներին, Պիպոյանի հաշվարկով, դրանցից յուրաքանչյուրի վրա պետությունը տարեկան կես մլն դրամ գումար է ծախսվում, ինչը փոքր թիվ չէ Հայաստանի բյուջեի համար։
Հիշեցնենք` 2015 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ պատգամավոր էր, խոսում էր ծառայողական մեքենաների մասին ու այդ երևույթն անվանում «պադավատապետություն»։ 2018 թվականին իշխանության գալուց հետո կառավարությունը սկսեց քննարկել այս հարցը և հետզհետե կրճատել ծառայողական մեքենաների թիվը։
700 000 եվրո`12 նոր մեքենա 12 նախարարի համար. ծառայողական էլեկտրամոբիլներ կգնեն
Լրահոս
0