00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ժուռնալիստո կորոնա լա տամպոնե», կամ հայ լրագրողների թագավարակային արկածներն Իտալիայում

© Sputnik / Aram NersesyanՀայ լրագրողները ստացել են կորոնավիրուսի թեստի պատասխանները
Հայ լրագրողները ստացել են կորոնավիրուսի թեստի  պատասխանները - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Բաժանորդագրվել
Իտալիա ՀՀ նախագահի պետական այցի ժամանակ արտակարգ դեպք տեղի ունեցավ։ Լրագրողներից 1–ի մոտ կորոնավիրուս հայտնաբերեցին։ Այցը չձախողվեց, բայց լրագրողների աշխատանքը դժվարացավ։ Կոնկրետ ինչ էր տեղի ունեցել` կպատմի անձամբ իր մաշկի վրա ամեն ինչ զգացած Sputnik Արմենիայի թղթակիցը։
Իտալիա, վաղ առավոտ,Կվիրինալյան պալատ։ Րոպեներ անց Իտալիայի նախագահի նստավայրի տանիքին բարձրացվելու է հայկական դրոշը։ Ի՞նչ եք կարծում, այդ պահին ի՞նչ կարող է անել հայ լրագրողը։ Ճիշտ է` կորոնավիրուսի թեստ հանձնել։
© Sputnik / Nana MartirosyanՀայ լրագրողները կորոնավիրուսի հերթական թեստն են հանձնում Իտալիայում
Армянские журналисты сдают очередной тест на коронавирус - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Հայ լրագրողները կորոնավիրուսի հերթական թեստն են հանձնում Իտալիայում
Ավելի քան մեկ տարի տևող համավարակի ողջ ընթացքում ընդամենը երեք թեստ եմ հանձնել, սակայն Իտալիայում գտնվելու 4 օրերի ընթացում հանձնեցի 5-ը։ Ինչպես պարզվեց` իտալացիները շատ են վախենում այս հիվանդությունից և դառը փորձից ճիշտ հետևություններ են արել։ Իսկ բոլոր այս անվտանգության միջոցներն այն պատճառով են, որ հայկական պատվիրակության լրագրողներից մեկը վարակված էր կորոնավիրուսով և ստիպված էին ամեն օր ստուգել մյուսների վիճակը։
Անգլերենին չտիրապետող իտալացիները ժեստերով և խիստ հայացքներով մեզ` անփույթ հայ լրագրողներիս սովորեցրին չհանել դիմակն ու ճիշտ արտասանել «Ժուռնալիստո կորոնա լա տամպոնե» արտահայտությունը, ինչը թարգմանաբար նշանակում է «Լրագրողները կորոնավիրուսի թեստ են հանձնում»։
Իսկ մինչ նախագահը պաշտոնական հանդիպումներ էր անցկացնում, մենք այդ ընթացքում թեստերի մեր բաժինն էինք հանձնում` միաժամանակ հղկելով այս արտահայտության արտասանությունը հնարավոր ամեն տեղ։
© Sputnik / Aram NersesyanՀայ լրագրողները ՀՀ Նախագահի ու Իտալիայի վարչապետի հանդիպումից առաջ վազում են կորոնավիրուսի թեստ հանձնելու
Армянские журналисты бегут сдавать тест пред официальной встречей президента Армении с премьером Италии - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Հայ լրագրողները ՀՀ Նախագահի ու Իտալիայի վարչապետի հանդիպումից առաջ վազում են կորոնավիրուսի թեստ հանձնելու
Մարդիկ խեթ հայացքներ էին գցում և փորձում շրջանցել վարակիչ ամբոխին։ Մեր միկրոավտոբուսի վարորդն էլ ուղևորությունն անվանել էր «տամպոնադա» և կատակում էր` ասելով, թե Իտալիա ենք ժամանել ոչ թե պիցցա համտեսելու, այլ կորոնավիրուսի թեստերի բազմազանությունը փորձելու։ Թեստավորում անցկացնող բուժանձնակազմը ևս հումորով էր և բաց չէր թողնում մեզ հետ կատակելու հնարավորությունը։
– Օրիորդ, արդեն հասցրե՞լ եք տեսնել Հռոմը։
– Նախատեսում եմ այս երեկո։
– Իզուր եք նախատեսում, – ծիծաղում էր ճաղատ տղամարդը` երկար տուպֆերով ուղեղիս մեջ մի տեղ թեստ վերցնելիս։
Բարեբախտաբար, բոլոր թեստերի պատասխանները բացասական էին, այլապես ստիպված կլինեինք երկու շաբաթ կարանտինի մեջ անցկացնել Հռոմում, ինչպես մեր գործընկերոջ դեպքում եղավ։ Սակայն թեստի յուրաքանչյուր հաջորդ հանձնում ավելի ու ավելի դժվար էր։
Ուղևորության վերջում մենք արդեն անհամբեր սպասում էինք թեստի էլեկտրոնային պատասխանին, արդյունքները դիմավորում ծափահարություններով, շնորհավորում միմյանց և սելֆի անում հերթական բուժաշխատողի հետ։ Երբեմն պայմանավորվում էինք վիրուսն «անունով» չկոչել, քանի որ իտալացի գործըներները քամու արագությամբ փախչում էին` իմանալով, որ կողքին հայ լրագրող է նստած։ Իսկ երբ մոռանում էինք մեր պայմանավորվածության մասին և սկսում խոսել շատ վտանգավոր «դելտա» շտամի և մեր գործընկերոջ առողջական վիճակի մասին, շուրջբոլորն ամայանում էր։
© Sputnik / Aram NersesyanSputnik Արմենիայի լուսանկարիչը` Իտալիայում կորոնավիրուսի թեստ վերցնող բուժաշխատողի հետ
Фотограф Sputnik Армения с медиком берущим пробу на тест - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Sputnik Արմենիայի լուսանկարիչը` Իտալիայում կորոնավիրուսի թեստ վերցնող բուժաշխատողի հետ
Բայց առանձնակի զվարճալի էր նայել հյուրանոցի ադմինիստրացիայի աշխատակիցներին, որոնք մեզ հետ զրուցելիս մեկ քայլ հետ էին գնում անկախ մեզ բաժանող ապակու առկայությունից և անմիջապես դիմակ դնում։ Նրանք տարակուսում էին` իմանալով, որ լրագրողներից մեկը հաջողացրել է հանդիպել վարակված գործընկերոջ հետ և նրան սննդամթերք փոխանցել` թեև տասնյակ մետրերի հեռավորությունը պահպանված էր։
Президент Армении Армен Саркисян с супругой Нуне Саркисян посетил Болонский университет (8 октября 2021). Болонья - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
ՀՀ նախագահը պարգևատրվել է Բոլանիայի համալսարանի «Sigillum Magnum» մեդալով
Իսկ հանդիպումից առաջ հայկական կոնյակով քիթը ախտահանելու նրա կատակից նրանք ընդհանրապես անակնկալի էին գալիս։ Վարչական շենքերում իտալացիները մի կողմ էին քաշվում և մեզ ճանապարհ տալիս, բայց ոչ թե ջենթլմենական նկատառումներից ելնելով, այլ հայկական հզոր վիրուսով չվարակվելու վախից։ Կարծես թե դրա նկատմամբ անտարբեր էր միայն բուժանձնակազմը։
– Ինչո՞ւ են թեստերը ձեզ մոտ «տամպոնե» անվանում։
– Շուտով կհասկանաք, – չարախնդալով ասաց ճերմակահեր բժիշկն ու հերմետիկ տոպրակից հանեց հսկայական բամբակյա տամպոնը։
– Թեստերի նման բազմազանություն ես չէի ունեցել, – ասացի ես, և ինձ դեռ թվում էր, թե նա կատակում է։
– Կյանքում ամեն ինչ առաջին անգամ է լինում, – ասաց տղամարդը` հսկայական տամպոնը մտցնելով քթիս մեջ։
Մենք մեզ մխիթարում էինք նրանով, որ աշխարհում քչերն են թեստ հանձնել նման բարձր գեղագիտական վայրերում, ինչպիսիք են Կվիրինալյան պալատը, Պալացցո Կիջին և Հռոմի Հանրապետության հրապարակը։ Միաժամանակ բոլորս հասկանում էինք, թե որքան կարևոր էին անվտանգության այս միջոցները ու նաև այն, թե որքան բան կարող էինք տեսնել Իտալիայում և պիցցայի քանի տեսակ կարող էինք համտեսել, եթե Հայաստանում թեստերը նույնքան մանրակրկիտ անցկացվեին, որքան այնտեղ։
© Sputnik / Nana MartirosyanԿորոնավիրուսի թեստի պատասխանը
Результат теста на коронавирус - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Կորոնավիրուսի թեստի պատասխանը
Խոստովանեմ` հայրենիք վերադառնալու համար երբեք այսքան ուրախ չէինք եղել, ինչպես նաև այն լուրի, որ ժամանելուն պես թեստ հանձնելու կարիք չկա։
Լրահոս
0