00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը կորել է. քաղաքագետը բացատրում է պատճառը

© Sputnik / Asatur YesayantsՍուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանց - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Սուրեն Սուրենյանց
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ Հայաստանում շատերը ՏԻՄ ընտրությունները դիտարկում են որպես իշխանությունը մոնոպոլիզացնելու լրացուցիչ գործիք:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում հասարակությունը կորցրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը, այսօրվա պայմաններում դրանք իշխող ուժի ձեռքում ծառայում են որպես իշխանությունը վերջնականապես կենտրոնացնելու գործիք։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջիկայում Հայաստանի միր շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու։ Սուրենյանցի խոսքով՝ երկրում ավանդաբար մեծ ուշադրություն չի դարձվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Տեղական ընտրությունները ինստիտուցիոնալ լուրջ նշանակություն չունեն։
«ՏԻՄ ընտրություններն անցկացվում են խորհրդարանական ընտրություններից հետո։ Հասարակության գիտակցության մեջ արմատավորվել է այն կարծիքը, որ իշխանության ձևավորման հարցը փակված է։ Ելնելով դրանից՝ ՏԻՄ ընտրությունները հիմնականում դիտարկվում են որպես իշխանությունը կենտրոնացնելու օժանդակ գործառույթ», - ասաց փորձագետը։
Յոլյան. «Առուշ Առուշանյանը կալանավորված է, բայց նրա փոխարեն խոսում են նրա կատարած գործերը» - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
ՌԱԴԻՈ
Քարոզարշավը պետք է ընթանա ոչ թե թշնամանքի, այլ ազատ ու հավասար մրցակցության պայմաններում
Նրա կարծիքով` այժմ իշխանության կենտրոնացումն աննախադեպ չափերի է հասել։ Իշխանության գործող թիմի ներկայացուցիչները, որոնք ժամանակին ընդդիմադիրներ էին, նախկին իշխանությանը քննադատում էին «գրպանային» խորհրդարանի, դատական համակարգը կապիտուլյացիայի ենթարկելու համար։ Բայց այս արատավոր երևույթները, քաղաքագետի խոսքով, այսօր ոչ միայն չեն վերացել, այլև «կատարելության» են հասել։
Սուրենյանցը ցավով է արձանագրում, որ ավտորիտարիզմի միտումը ընդդիմության կողմից պատշաճ դիմադրության ու հակազդեցության չի արժանանում։ «Հայաստան» դաշինքը, որը մշտապես պնդում էր, թե Սյունիքի մարզում ուժեղ դիրքեր ունի, այդ տարածաշրջանում թեկնածու է առաջադրել միայն հինգ համայնքներից մեկում ՝ Գորիսում (Գորիսի ՏԻՄ ընտրություններին է մասնակցելու նաև գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որն այժմ կալանքի տակ է գտնվում)։
Բայց ընտրություններ են սպասվում նաև Մեղրիում, Տեղում, Տաթևում, և այդ համայնքներից ոչ մեկում ընդդիմադիր դաշինքն իր թեկնածուն չունի։
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տեղ, Տաթև, Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում: ԿԸՀ որոշմամբ` ևս մի շարք համայնքներում ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին:
Հետագա պայքարի պլացդարմ. քաղտեխնոլոգը խոսել է սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին
Լրահոս
0