00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տվյալներ կան, որ ՀՀ նախագահի օդանավը բազմաթիվ չվերթեր է իրականացրել դեպի Բադեն–Բադեն. ՀՔԾ

© Sputnik / Asatur YesayantsՀՔԾ
ՀՔԾ - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
ՀՔԾ
Բաժանորդագրվել
ՀՔԾ–ի ստացած տվյալների համաձայն` չվերթերը կազմակերպվել են սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ՀՀ նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Բադեն–Բադենի» թեմայով։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՔԾ–ի կայքում։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել, որ ՀՀ նախագահին սպասարկելու նպատակով տրամադրված ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է մի շարք չվերթներ:

«Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում նշված ինքնաթիռը բազմաթիվ չվերթեր է իրականացրել դեպի Գերմանիայի Դաշնության Բադեն-Բադեն քաղաք (Կարլսռուհե օդանավակայան), որոնցից մի մասի դեպքում չվերթերը կազմակերպվել են սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ՀՀ նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի»,– նշված է ՀՔԾ–ի հաղորդագրության մեջ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերը պարունակում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման առերևույթ հանցագործության մասին տվյալներ, ուստի նյութերի հիման վրա 11.10.2021 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։
Կատարվում է նախաքննություն:
Премьер-министр Никол Пашинян на заседании Парламента Армении (24 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
«Եկեք տեսնենք` ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում և Բադեն-Բադենում». Նիկոլ Փաշինյան
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի օգոստոսի 25-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով նախկին իշխանությունների կողմից կոռուպցիոն դրսևորումներին, հիշատակեց նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պնդելով, թե վերջինս 100 մլն դոլար է տանուլ տվել Բադեն-Բադեն քաղաքում գտնվող խաղատանը։
«Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա նույն Բադեն-Բադենում» - ասաց Սուքիասյանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը դատի է տվել իշխանական պատգամավորին ու ԱԺ աշխատակազմին` նրանցից պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և հատուցել իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը։
Նշենք նաև, որ 2021-ի արտահերթ ընտրություններից առաջ, սակայն, Սերժ Սարգսյանը բացարձակ չէր հերքել իր՝ Բադեն-Բադեն քաղաքում լինելը, ուղղակի նշել էր, որ այն առողջարանային և մշակութային քաղաք է, ինքն էլ շրջանցել է այն փողոցները, որտեղ խաղատներ կան։
Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում չի եղել․ պաշտպանը հրապարակել է այցի ծրագրի արտատպվածքները
Հոկտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց` Սերժ Սարգսյանի այցերի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ստացել, որն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն քննության առարկա դարձնելու նպատակով:
Լրահոս
0