Առուշ Առուշանյանը մասնակցել է մարտական գործողություններին. ՊՆ-ն հաստատել է

© Photo : provided by Arushanyan familyԱռուշ Առուշանյանը (ձախից առաջինը) մարտական ընկերների հետ
Առուշ Առուշանյանը (ձախից առաջինը) մարտական ընկերների հետ - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Առուշ Առուշանյանը (ձախից առաջինը) մարտական ընկերների հետ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Առուշ Առուշանյանը չի մասնակցել մարտական գործողություններին։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի՝ 44-օրյա պատերազմի օրերին մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ «Առուշ Առուշանյան» դաշինքի լիազորված անձի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ ԶՈՒ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումից տրամադրել են տեղեկանք, որտեղ նշված է Առուշ Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցության ժամանակացույցը:
Գորիսում պոկել և վնասել են Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները
Տեղեկանքում նշվում է, որ Առուշանյանը 02.10.2020-16.11.2020-ը մասնակցել է մարտական գործողություններին:
Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Առուշ Առուշանյանը չի մասնակցել մարտական գործողություններին։
© Photo : provided by Arush Arushanyan's familyСправка и военный билет
Справка и военный билет - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Справка и военный билет
«Տեղեկանքը չէ, որ պետք է հաստատի մարտական գործողություններին Առուշի մասնակցության փաստը: Պատերազմի ժամանակ Առուշի հետ բազմաթիվ տղաներ են եղել մարտի դաշտում, որոնք արդեն խոսել են այս մասին»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանն ու հավելեց.
© Photo : provided by Arush Arushanyan's familyСправка и военный билет
Справка и военный билет - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Справка и военный билет
«Մեզ բնորոշ չէ այդքան ցած իջնել և ամեն անգամ հակադարձել արմենխաչատրյանների զազրախոսություններին, դրա համար էլ որոշեցինք համապատասխան փաստաթուղթը ներկայացնել և վերջնականապես փակել սուտ ու կեղծ տեղեկություններ տարածող փոքրոգիների բերանները»:
Իշխանության և Առուշանյանի միջև պայմանավորվածությո՞ւն կա. Վահագն Ալեքսանյանի պատասխանը
Առուշանյանը տեղեկացրեց նաև, որ 2020-ի հոկտեմբերի 16-ին Սյունիքի համայնքապետները առաջնագծից հետ են կանչվել վարչապետի հրամանով և հոկտեմբերի 17-ին Գորիսում մասնակցել են Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը: Խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է անցնել Սյունիքի ինքնապաշտպանությանը:
Անճարությունից նման քայլի են դիմում. փաստաբանը` Առուշանյանի մասին տարածվող կեղծ լուրերի մասին - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
ՌԱԴԻՈ
Անճարությունից են անում. պաշտպանը մեկնաբանել է Առուշ Առուշանյանի մասին տարածվող լուրերը
Հարցին, թե ինչ ինքնապաշտպանության մասին է խոսքը, երբ մարտական գործողությունները Սյունիքից մոտ 200 կմ հեռու են ընթանում, Փաշինյանի պատասխանը, ըստ Առուշանյանի, եղել է՝ նախապատրաստվում ենք:
Հիշեցնենք, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններում առաջադրված ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցի քարոզարշավով զբաղվող ԱԺ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կասկածի տակ էր դրել Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցության փաստը և հայտարարել էր, որ Գորիսի համայնքապետը պատերազմի օրերին առաջնագծում չի եղել:
ՏԻՄ ընտրությունները Գորիսում ու մի քանի այլ համանքներում նշանակված են հոկտեմբերի 17-ին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала