00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
13:07
0 ր
Լեո Նիկոլյան
Չեմ դադարեցնի հացադուլը, քանի դեռ չեմ մտել Հայաստան․Նիկոլյան
13:08
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցավոտ ապտակ. այաթոլլա Խամենեին պատրաստ է պատասխանել Իլհամ Ալիևին

© AP Photo / Office of the Iranian Supreme Leader via APВерховный лидер Ирана Аятолла Али Хаменеи обращается к нации с телевизионной речью, посвященной празднику Ид аль-Адха (31 июля 2020). Тегеран
Верховный лидер Ирана Аятолла Али Хаменеи обращается к нации с телевизионной речью, посвященной празднику Ид аль-Адха (31 июля 2020). Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Բաժանորդագրվել
Թեհրանում ցավագին են արձագանքել Ադրբեջանում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչի գրասենյակը փակելու որոշմանը։ Իսկ Բաքվում այդ ընթացքում զանգվածային արշավ է սկսվել այաթոլլա Խամենեի էմիսարի դեմ, որին քիչ է մնում մեղադրեն հայերի օգտին լրտեսելու մեջ։
Անցյալ շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Աքբար Օջաղ Նեջաթը հեռացել է Բաքվից դեռ ավելի շուտ, քան Ադրբեջանի իշխանությունները կկարգադրեին փակել «Հուսեյնիե» մզկիթը, որտեղ գտնվում էր նրա գրասենյակը: Իրանի բարձրագույն ղեկավարի բանագնացը հետ է կանչվել Թեհրան` Իրանը Հայաստանին կապող մայրուղին վերահսկելու` Ադրբեջանի փորձերի պատճառով առճակատման սրացումից անմիջապես հետո։
Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունից լրագրողներին հայտնել են, որ Օջաղ Նեջաթը «առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել վերադառնալ հայրենիք»: Բայց բոլորի համար պարզ է, որ իրականում գործ ունենք քաղաքական դեմարշի հետ։ Դա մոտավորապես նույնն է, ինչ դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելը։ Դիվանագիտական լեզվում սա կարևոր ազդանշան է, որը վկայում է դժգոհության և կտրուկ քայլերի նախապատրաստվելու մասին։
Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Բաքուն Իրանի սահմանների մոտ Իսրայելի ուժերի ներկայության ապացույցներ է պահանջում․ Ալիև
Ալի Աքբար Օջաղ Նեջաթի պաշտոնը պաշտոնապես կոչվում էր «Իրանի մշակույթի կենտրոնի տնօրեն»։ Սակայն իրականում հենց նա էր Բաքվում Իրանի քաղաքական ղեկավարությանը ներկայացնող առաջին դեմքը։ Չէ՞ որ Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ երկրի բարձրագույն ղեկավարը հոգևոր առաջնորդն է։ Օջաղ Նեջաթը միշտ է վայելել Գերագույն այաթոլլա Ալի Խամենեիի անվերապահ աջակցությունը։ Իսկ Ադրբեջանում նա մեծ ազդեցություն ուներ երկրի հավատացյալ բնակչության մեծամասնությունը կազմող շիաների վրա։
Ահա թե ինչ էր վերջերս նրա մասին ասում Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախկին ղեկավար Ռաֆիգ Ալիևը․ «Օջաղ Նեջաթը կարողանում է ազդել գիտակցության վրա։ Նա շատ ուժեղ հռետոր է։ Քչերին է հաջողվում դիմադրել նրա փաստարկներին կամ հակափաստարկներ բերել։ Այդ պատճառով էլ Օջաղ Նեջաթը Իրանի լրջագույն քաղաքական գործիքն էր մեր մարդկանց համակրանքի համար պայքարում»։
Թուրքիան խնդիրներ է հարուցում Իրանի համար` աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին
Ալի Աքբար Օջաղ Նեջաթը որոշեց չսպասել, մինչև իրեն կխնդրեն լքել Բաքուն։ Արդեն նրա մեկնումից հետո Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը պաշտոնական պատրվակ հրապարակեց, որը թույլ էր տալիս «արդարացնել» Հուսեյնիե մզկիթի և Իրանի Մշակույթի կենտրոնի գրասենյակի փակումը։ Հայտարարվեց, որ մզկիթի սպասավորներն ու կենտրոնի աշխատակիցներն իբրև թե բավարականաչափ չեն պահպանել կարանտինային սահմանափակումները, ինչի հետևանքով «Հուսեյնիեն», իբր, կորոնավիրուսի աղբյուր է դարձել։ Համապատասխան եզրակացությունը տվել է սանիտարահամաճարակային տեսչությունը՝ ստուգումից հետո։
Официальный представитель министерства иностранных дел Ирана Саид Хатибзаде - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Իրանը Ադրբեջանի համար օդային տարածքը չի փակել. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ
Հարկ է նշել, որ Ադրբեջանի բոլոր մյուս մզկիթներում սանիտարական նորմերը շատ ավելի քիչ հետևողականությամբ են պահպանվում։ Սակայն ոչ մի ուրիշ մզկիթի գործունեություն չի դադարեցվել։ Ակնհայտ է, որ ներքին գործերի նախարարության որոշումը քաղաքական պատվերի արդյունք էր։
Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչի գրասենյակի փակման որոշման հետ մեկտեղ ակտիվացել են հարձակումները հենց Ալի Աքբար Օջաղ Նեջաթի վրա։ Նրա հասցեին նախկինում ևս մեղադրանքներ էին հնչում։ Օրինակ՝ իշխանամետ քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն նրան բացահայտորեն Երևանին հովանավորելու մեջ էր մեղզադրում։ Հայերին պաշտպանելու նպատակով Օջաղ Նեջաթը, իբր, արգելում էր նշել Խոջալուի դեպքերի տարելիցը։ Բայց հիմա նրան ավելի հնչեղ մեղադրանքներ են ներկայացնում։
Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, «Անա Վեթեն» իշխանամետ կուսակցության առաջնորդ Ֆազաիլ Աղամալին օրերս հայտարարել է, թե Օջաղ Նեջաթը պատերազմի ժամանակ իբրև թե «իր շուրջն է հավաքել հավատացյալներին և սոցիալական ցանցերում Ադրբեջանի դեմ ուղղված քարոզչությամբ զբաղվել»։ Պատգամավորը հատուկ ծառայություններին կոչ է արել հետաքննություն անցկացնել «քայքայիչ գործունեության» կասկածանքով, որը, իր տեղեկություններով, համակարգել է Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակը: Իսկ «Թուրան» լրատվական գործակալությունը Այաթոլլա Խամենեիի անձնական ներկայացուցչին մեղադրել է «Հայաստանին հետախուզական տեղեկատվության փոխանցման մեջ»։
Արտոնելով «Հուսեյինե» մզկիթի փակումն ու Օջաղ Նեջաթի հասցեին մեղադրանքները, Բաքվի կառավարիչներն, ըստ էության, ձեռնոց են նետել Իրանի ղեկավարության և անձամբ Իսլամական Հանրապետության առաջնորդին։ Թեհրանի արձագանքը շատ չուշացավ։
Հայաստանը պարտավոր է Իրանի հետ համապատասխան հարաբերություններ ձևավորել. Սեյրան Օհանյան
Մի քանի ազդեցիկ իրանցի կղերականներ իրենց ուրբաթօրյա քարոզների ընթացքում անդրադարձել են ադրբեջանական դեմարշին։ Նրանք պահանջել են անհապաղ վերականգնել «Հոսեյնիե» մզկիթի գործունեությունը՝ ակնարկելով, որ հակառակ դեպքում հետևանքները կարող են շատ ծանր լինել։ Իսկ անձամբ մեծ այաթոլլա Ալի Համենեին Twitter-ի միջոցով ադրբեջաներեն ուղերձ է հղել․ «Ովքեր փոս են փորում իրենց եղբայրների համար, շուտով իրենք էլ կընկնեն այդ փոսը»։ Իսկ դրանից առաջ Համենեին Արաքսից դեպի հյուսիս ապրող իր հակառակորդներին «ցավոտ ապտակ» էր խոստացել։
«Հոսեյնիե» մզկիթի գործունեությունը կասեցնելու որոշումը ոչ միայն խորհրդանշական, այլ գործնական նշանակություն ուներ։ Բանն այն է, որ «Հոսեյնիեն» իրանամետ շիաների գլխավոր հավաքատեղին էր։
Այնտեղ քարոզող իմամների ազդեցությամբ ադրբեջանցիների մտքում ձևավորվում էր իրանցի գաղափարախոսներին շահավետ աշխարհայացք։
Սաֆրաստյան. Թուրք–իրանական մրցակցության ներկա սրացումը չի անցնի կարմիր գիծը - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
ՌԱԴԻՈ
Ինչու է Իրանին բարկացնում Թուրքիայի և Ադրբեջանի ձգտումները «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ
«Հուսեյնիեի» փակումը պետք է դիտարկել որպես իրանական «փափուկ ուժի» ռեսուրսը թուլացնելու փորձ։ Չէ՞ որ հենց այդ մզկիթի հետ է ընդունված կապել հուսեինականների ընդհատակյա շարժման (Հուսեյնչիլյար) գործունեությունը, որն այլ կերպ անվանում են նաև «Ադրբեջանում իսլամական դիմադրության շարժում»։
Դա պրոքսի-կառույց է, «Հեզբոլլայի» ադրբեջանական տարբերակի նման մի բան, որը, ըստ ամենայնի, ստեղծվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։ Ըստ որոշ տվյալների՝ «Հուսեինականների» շարժումը ձևավորվել է դեռևս 2015թ․-ին, թաթերով բնակեցված Նարդարան ավանում իրանամետ շիա գործիչների դեմ զանգվածային բռնաճնշումներից հետո:
Բայց պատահական չէ, որ հուսեինիտները ակտիվացել են հենց Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ Ադրբեջանի նկրտումների հետևանքով Բաքվի և Թեհրանի միջև հակամարտության սրացումից հետո։ Վերջերս համացանցում հրապարակվել են տեսաուղերձներ, որոնցում իսլամական դիմադրության շարժման կողմնակիցները սպառնում են Ալիևին՝ կոչ անելով կրակի հետ չխաղալ։ Մասնավորապես, «Հուսեյնականների» գաղափարախոսներից մեկի՝ Շեյխ Թոհիդ Էբրահիմիի մայրն իր ուղերձում հայտարարում է. «Մի՛ խաբիր ժողովրդին, Ալիև։ Չհամարձակվե՛ս Իրանին ադրբեջանցիների թշնամի անվանել։ Մենք զգուշացնում ենք քեզ, Ալիև։ Հիշի՛ր, թե ինչ պատահեց խալիֆ Մուավիայի հետ...»։
Թուրքիան պատասխանում է Իրանին Հայաստանի սահմանի մոտ անցկացվող զորավարժություններով
Չի բացառվում, որ «Հուսեյնիտների» շարժումը շուտով ամբողջ ձայնով կհայտարարի իր մասին։ Դա կդառնա Բաքվում «հինգերորդ շարասյան»՝ փորձագետների կանխատեսած ակտիվացման դրսևորումը։ Այս առնչությամբ ուշագրավ է քաղաքագետ Օմար Ահմադի կանխատեսումը, որը նա տվել է «TheMiddleEastMonitor» պարբերականում հրապարակված հոդվածում։
«Թեհրանի հարաբերությունները Բաքվի հետ պատերազմի (այդ բառի բուն իմաստով) չեն հանգեցնի։ Սակայն «Հուսեյնչիլյար» շարժման ի հայտ գալը հստակ նշան է, որ Իրանն իր թշնամիների դեմ ոչ ավանդական միջոցներով գործելու հնարավորություն ունի»,-պնդում է հեղինակը։
Ահմադը մեջբերում է Իսրայելի Մեյր Ամիթի անվան Հետախուզության և ահաբեկչության տեղեկատվական կենտրոնի զեկույցը, որում ասվում է, որ Ադրբեջանում «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման ընդհատակյա ստորաբաժանումները ստեղծվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից դեռևս 90-ականների սկզբին:
Իրանի ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Իրանը հասկացրեց, որ Հայաստանի հարավային սահմանների փոփոխություն չի հանդուրժի, անգամ եթե...
Եվ սա Թեհրանին հավատարիմ միակ կառույցը չէ, որը կարող է ազդել Բաքվի գործընթացների վրա։ Կա նաև պաշտոնական գրանցում չունեցող, բայց ապօրինի գործունեությունը շարունակող Ադրբեջանի իսլամական կուսակցությունը։ Կա «Մուսուլմանական միասնություն» շարժումը, որը պատրաստ է դուրս գալ ընդհատակից։ Կա իսլամիստների իրավունքների պաշտպանության կոմիտե, որն առանձնապես չի թաքցնում իր կապերը Թեհրանի գործընկերների հետ։ Այս բոլոր կազմակերպություններն էլ հենց կազմում են այն «փափուկ ուժի» կորիզը, որը շատ շուտով կարող է դառնալ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացների վրա Թեհրանի ազդեցության նոր և արդյունավետ լծակը։
Լրահոս
0