00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանը Արմեն Գևորգյանին թույլ չտվեց մեկնել Մոսկվա․ նիստը հետաձգվեց

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Գևորգյան
Արմեն Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Արմեն Գևորգյան
Բաժանորդագրվել
Պաշտպան Լուսինե Սահակյանը, որպես բողոքի նշան, լքեց դատական նիստերի դահլիճը։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Դատարանը թույլ չտվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեկնել Մոսկվա` մասնակցելու ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի լիագումար նիստին։
Հոկտեմբերի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում էր քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հարկ չհամարեց անդրադառնալ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի արգելքը վերացնելու միջնորդությանը։
Նա նշեց, որ այդ հարցը նախորդ դատական նիստին արդեն քննարկվել է։ Դանիբեկյանը մերժեց նաև պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը, որով նա խնդրում էր թույլ տալ Գևորգյանին 2021 թ-ի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում բացակայել երկրից։ Դատավորը համարեց, որ Գևորգյանը կարող է այդ նիստին առցանց մասնակցել։
Արմեն Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանի գործուղման համար փոխանցված գումարը վերադարձնել ԱԺ-ին
Սահակյանը նշեց, որ մինչ օրս նաև հնարավորություն չի ունեցել ծանոթանալու քրեական գործի նյութերին, որովհետև նրան չեն տրամադրել ո՛չ ամբողջական փաթեթը, ո՛չ էլ ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ։
Պաշտպանը հայտնեց նաև, որ պատրաստվում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։ Դատարանը փորձեց անցնել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմանը, սակայն պաշտպանը Լուսինե Սահակյանը, ի նշան բողոքի դատավորի գործողություններին, լքեց դատական նիստերի դահլիճը։
Դատարանը հետաձգեց նիստը մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 13։00-ն։
Լուսինե Սահակյան - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Լուսինե Սահակյանը միջնորդեց վերացնել Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի սահմանափակումը
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում նախատեսված է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի լիագումար նիստը, որին, որպես հանձնաժողովի անդամ, պետք է մասնակցի Արմեն Գևորգյանը։
Նշենք, որ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը`փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Ըստ ՀՔԾ–ի` պաշտոնեական դիրքն օգտագործելով` Գևորգյանը 2004-2018թթ. հանցավոր ճանապարհով ստացել և օրինականացրել է ընդհանուր 4 միլիարդ 921 միլիոն դրամ։ Պարզվել է, որ ինչպես ՀՀ–ում, այնպես էլ Չեխիայում, Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձինք հիմնադրել են մի շարք ընկերություններ, որոնց անվամբ գրանցվել են անշարժ գույքեր: Դրանք, սակայն, փաստացի պատկանել են Գևորգյանին։
Արմեն Գևորգյանը չի ընդունում մեղադրանքը։
Պատրաստվում էի գերիների հարցը բարձրացնել. Գևորգյանին դատարանը 2 անգամ մերժել է ԵԽԽՎ գնալ
Լրահոս
0