Երանոսի բուժքույրը պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել մարդկանց ու բերման ենթարկվել

Բուժքույրը ոստիկանությունում խոստովանել է, որ հավաստագրեր է տվել չպատվաստված անձանց։
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին ու խոստովանական բացատրություն տվել։
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է պատվաստված քաղաքացի. Անահիտ Ավանեսյան
Օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումները շարունակվում են։
Գերատեսչությունը վստահեցնում է, որ այս համատեքստում ոստիկանության պայքարը հետևողականորեն շարունակվելու է։
«Ձերբակալե՛ք, կալանավորե՛ք». Փաշինյանը պահանջեց պատվաստման հարցում անցնել կոշտ միջոցների
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала