Երևանցիները գնում էին լեգենդար Փուրթուլի մոտ, կամ ինչից մահացան Ֆրեյդն ու Թարիվերդիևը

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան, արխիվային լուսանկար
Երևան, արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Երևան, արխիվային լուսանկար
Հնարավոր չէ լիովին վստահ լինել, որ հոկտեմբերի 12-ը Ծխելու դեմ պայքարի օր հռչակելու մասին փաստաթուղթը ստորագրելուց հետո այդ առաջարկը ներկայացնող հայերը դուրս չեն եկել ծխելու։ Մենք եղել և մնում ենք տղամարդկանց շրջանում ծխողների ամենաշատ թիվն ունեցող երկրներից մեկը։
Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք առայժմ հետ են մնում, բայց, ցավոք, չի կարելի ասել, թե անհույս են հետ մնում։ Իսկ ընդհանրապես Հայաստանում ամեն տարի ծխելու պատճառով մոտ 5500 մարդ է մահանում․ ստացվում է գրեթե նույնքան, որքան արցախյան վերջին պատերազմի ժամանակ։ Այդ առումով (ծխելու) մեր կորուստները համեմատելի են Ադրբեջանի կորուստների հետ․ այնտեղ էլ են նույն եռանդով ծխում։ Մինչդեռ Վրաստանն իր տարածքում գրեթե չի թողել մի վայր, որտեղ կարելի է ծխել առանց տուգանվելու։
Կարմիր բերետավորներ - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Ինչ է կարելի և ինչ չի կարելի կարմիր բերետավորներին, կամ Փաշինյանի օրոք ոչինչ չի փոխվել
Ինչի՞ ենք հասնել մենք այս առումով։ Այսօր ինքնաթիռ բարձրանալիս անգամ ամենամոլի ծխողները մոռանում են ծխախոտի մասին, այնինչ ես հիշում եմ այն ժամանակները, երբ ինքնաթիռի բազկաթոռին տեղավորվելուն պես հայերն անմիջապես ծխախոտ էին վառում։ Լուսատախտակի անօգնական հայտարարությունը` «Մինչև բարձրություն հավաքելը չծխել», միայն հաստատում էր` առհասարակ ծխել կարելի է, միայն թե մի քիչ համբերեք։ Դուք երբևէ համբերատար հայ տեսե՞լ եք։
Այսօր ինքնաթիռները հայերին ծխելուց հետ պահող թերևս միակ արգելքն են, բայց չէ՞ որ կյանքի մեծ մասը մենք երկնքում չենք անցկացնում։
Մեզ, ինչպես և ամբողջ աշխարհին, ծխախոտամոլության էր մղում կինոն, հետո հեռուստատեսությունը։ Ո՞վ էր բոլորից շատ ծխում էկրանին ։ Քննիչները, գիտնականները, սիրահարները, հետախույզները, հակահետախույզները. բոլոր նրանք, ում ակնդետ նայում է հանդիսատեսը։ Բոլորը, հատկապես՝ երիտասարդները, ուզում են նմանվել նրանց․ կինոհերոսներին նմանակելը մեր օրերում չի հնարվել, միշտ է եղել։ Ցավն այն է, որ շատ ավելի քիչ են գրում և պատմում այն մասին, թե հայտնի մարդկանցից ում է ծխախոտը այն աշխարհ տարել։
На дороге из Степанакерта в Шуши установлен КПП российских миротворцев (13 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
«Քոչարի», «Քարահունջ» օղի և «Արցախ» երգ, բայց Ստեփանակերտ այցելելը հետաձգվում է
Հիշեցնենք` թատրոնի ռեժիսոր և մանկավարժ Գեորգի Տովստոնոգովը, սիրված դերասան Ալեքսանդր Աբդուլովը, կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևը, չեք հավատա, բայց նաև լեգենդար դարպասապահ Լև Յաշինը։ Վերջինս սկսել էր ծխել դեռևս սպորտով զբաղվելու տարիներին, իսկ կարիերայի ավարտից հետո, կարելի է ասել, անդադար էր ծխում։
Ոչ պակաս հայտնիներից` հոգեբան և սիգարների սիրահար Զիգմունդ Ֆրեյդի երկար տանջալի մահվան պատճառ է դարձել բերանի խոռոչի քաղցկեղը։ Ամերիկացի հայտնի մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյը մահացել է թոքերի քաղցկեղ։ Ճակատագրի հեգնանք` «Marlboro» ընկերության առաջին սեփականատեր Ֆիլիպ Մորրիսը նույնպես կյանքին հրաժեշտ է տվել թոքերի քաղցկեղի պատճառով։
Ինչ միջոցների էին դիմում արտերկրում ամուսնանալ ցանկացող հայերը, երբ դեռ չկար համացանցը
․․․Հեռավոր յոթանասունականներին հայ ծխողները տարին մեկ անգամ հուսալքության ու նյարդային սթրեսի էին հասնում․ Երևանի ծխախոտի գործարանում սկսվում էր սարքավորումների այսպես կոչված «օդափոխումը», արտադրությունը կանգնում էր։ Ճիշտ է, ծխախոտի ներկրում կար (մեծամասամբ՝ Բուլղարիայից), բայց պահանջարկը նույնիսկ մոտավոր չէր բավարարում։ Ի՞նչ անել։
Երևանցիները գնում էին լեգենդար Փուրթուլի մոտ․ այդպես էին անվանում «Marlboro»-ի տիպի էլիտար ծխախոտների ապօրինի վաճառողին, որը կրպակ ուներ Սայաթ-Նովա-Խանջյան փողոցների անկյունում․ չգիտես ինչու, նա միշտ ծխախոտ ուներ։ Ինչ վերաբերում է երկրի մյուս շրջաններին, ապա Վրաստանին ու Ադրբեջանին սահմանակից հատվածների բնակիչների բախտն ամենաշատն էր բերում։ Իսկ ամենաանհույս վիճակում անցնում էին «մախորկայի»՝ արտադրության թափոններից մնացած ծխախոտային հումքին։
Ի՞նչ էին անում։ Թերթից պոկած կտորի մեջ լցնում էին մի պտղունց ծխախոտի թափոն, թուղթը փաթաթում այսպես կոչված «այծի ոտքի» տեսքով, սոսնձելու համար լեզվին էին մոտեցնում, և ահա ինքնափաթթուկը՝ «սամոկռուտկան», պատրաստ է։ Ծխիր ու հազա, ներս քաշիր դառը ծուխը՝ տպագրական ներկի և արճիճի փնջով։
Следы СССР в Армении. Машина марки ЕРАЗ армянского производства - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2021
Երևանյան «թյունինգ». ինչպես էին հայերը մեքենաներ ստեղծում, որոնք ոչ ոք չէր գողանում
Այսօր ծխախոտ գտնելու խնդիր չկա, մնացել են առողջության խնդիրները։
ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը։ Խիստ պատիժներ են սահմանված հասարակական վայրերում, մասնավորապես՝ սրճարաններում և խաղահրապարակներում, մշակութային օբյեկտներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում ծխելու համար։
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասին ոչինչ ասել չեմ կարող. վաղուց այնտեղ չեմ եղել, իսկ մյուս բոլոր վայրերում ինչպես ծխում էին, այդպես էլ շարունակում են ծխել։
Ինչ արդյունք են տալիս պաշտոնյաները, կամ ինչու են մարդիկ ավելի շատ զբաղված խաղում, քան կան
Իսկ ահա Իռլանդիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն արգելել է ծխել սրճարաններում և ռեստորաններում: Որպես պատիժ հաստատության սեփականատիրոջ համար նախատեսվում է յուրաքանչյուր ծխողի համար 3000 եվրո տուգանք։ Հատկապես չարակամ խախտման դեպքում մինչև վեց ամիս ազատազրկում է սպառնում։
Ընդ որում՝ ծխելու համար հատուկ սենյակներ նախատեսված չեն, փոխարենը բողոքների համար թեժ գիծ կա։
Գերմանիայի կառավարությունն արգելել է ծխախոտի տուփերի վրա գրել «թեթև», «փափուկ» և այլ բառեր, որոնք կարող են ծխախոտի անվնաս լինելու մասին սխալ տպավորություն ստեղծել։ Ինտենսիվությունը գրեթե կրկնակի նվազել է։
Բութանի թագավորություն (Հարավային Ասիա): 2004թ․-ին այստեղ ծխախոտի օգտագործման և վաճառքի լիակատար արգելք է սահմանվել։ Ծխելու համար տուգանքը կազմում է 175 եվրո, ճիշտ է, արգելքը չի տարածվում օտարերկրյա քաղաքացիների վրա, բայց ծխախոտի ապօրինի վաճառքի համար կարելի է բանտ ընկնել․ հինգ տարի կտան։
Ծխողների քանակը՝ զրո տոկոս։
Хачатур Сукиасян на одной из улиц Еревaна - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Ինչպես Խաչատուր Սուքիասյանը փականագործ չդարձավ, Օնասիսն էլ` մատուցող
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала