Երևանի սուպերմարկետներից մեկում տղամարդու դի են հայտնաբերել

© Sputnik / Laura Sarkisian«Երևան սիթի» սուպերմարկետ
«Երևան սիթի» սուպերմարկետ - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
«Երևան սիթի» սուպերմարկետ
Բաժանորդագրվեք
Բժիշկները կանչով մեկնել են սուպերմարկետ դին հայտնաբերել վերելակի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա 141/5 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետում այսօր տղամարդու դի են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից։ Նրանք հայտնել են, որ կանչով մեկնել են սուպերմարկետ, որտեղ վերելակի մոտ տղամարդու դի են հայտնաբերել։
Դեպքի վայր են մեկնել իրավապահները։
Երևանում «Nissan Tiida»-ն վրաերթի է ենթարկել մի կնոջ. նա տեղում մահացել է
Կայքի տեղեկություններով` մահացածը 60-65 տարեկան Ավետիս Ե.-ն է, որն աշխատում էր նշված սուպերմարկետում։
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։
Սպանություն Երևանում. վիճաբանության պատճառը ավտոմեքենայի կայանումն է եղել
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала