Գարեգին Բ-ն ու Պատրիարք Կիրիլը քննարկել են իրավիճակն Արցախում

Գարեգին Բ–ն և Կիրիլ պատրիարքը
 - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Գարեգին Բ–ն և Կիրիլ պատրիարքը
Պատրիարք Կիրիլն Ամենայն հայոց կաթողիկոսին Գարեգին Բ-ին պարգևատրել է «Փառքի և պատվի» 1-ին աստիճանի շքանշանով։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր քննարկել են Արցախում խաղաղության հասնելու գործընթացը: Տեղեկությունը հայտնում է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքը։
Գարեգին 2–րդի և Կիրիլ պատրիարքի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Հայաստանը դժվարությունները կհաղթահարի ՌԴ-ի և Ռուս ուղղափառ եկեղեցու օգնությամբ. Գարեգին Բ
«Զրույցի ընթացքում քննարկվել են նաև մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահական գործընթացը», - նշված է հաղորդագրության մեջ:
Պատրիարք Կիրիլն Ամենայն հայոց կաթողիկոսին Գարեգին Բ-ին պարգևատրել է «Փառքի և պատվի» 1-ին աստիճանի շքանշանով՝ Հայ Առաքելական եկեղեցու և Մոսկվայի պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև նրա 70-ամյակի կապակցությամբ:
Գարեգին Բ–ն և Կիրիլ պատրիարքը
 - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Գարեգին Բ–ն և Կիրիլ պատրիարքը
Ավելի վաղ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել էր, որ հոկտեմբերի 11-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և երկօրյա այցով մեկնում է Մոսկվա և հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ:
© Photo : пресс-служба Патриарха Московского и всея РусиԱմենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը քննարկել են Արցախում խաղաղության հասնելու գործընթացը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը քննարկել են Արցախում խաղաղության հասնելու գործընթացը: - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը քննարկել են Արցախում խաղաղության հասնելու գործընթացը:
Միաժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվում է Գարեգին Բ-ի, պատրիարք Կիրիլի ու Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала