Ղազախստանում ՀՀ դեսպանի թեկնածուն գտնվել է. «Հրապարակ»

© Photo : official site of the MFA of RAԱրմեն Ղևոնդյան
Արմեն Ղևոնդյան - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Արմեն Ղևոնդյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2020 թվականի դեկտեմբերից Հայաստանը դեսպան չունի Ղազախստանում և Ղրղզստանում։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ղազախստանում և Ղրղզստանում մոտ մեկ տարի դեսպան չունենալուց հետո Ղազախստանում ՀՀ դեսպանի թեկնածու է գտնվել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Ղազախստանում ՀՀ դեսպանի թեկնածուն փոխարտգործնախարար Արմեն Ղևոնդյանն է, որն Արա Այվազյանի հեռանալուց հետո դիմում գրեց, որպեսզի ԱԳՆ աշխատակազմը չմեղադրի դավաճանության մեջ, ապա անմիջապես դիմումը հետ վերցրեց և շարունակեց աշխատել»,– նշում է պարբերականը:
Ղևոնդյանը 2002-2007թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղարն է եղել, 2007-2018թթ.՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, 2010-2018թթ.՝ ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության պետ, 20182020թթ.՝ Բելառուսում ՀՀ դեսպան, 2020թ․՝ մեկ ամիս Մոլդովայում ՀՀ դեսպան, իսկ նոյեմբերի վերջից` արտգործնախարարի տեղակալ:
Ռուբեն Ռուբինյանն ու Սերգեյ Կոպիրկինը - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
ՀՀ ԱԺ փոխնախագահն ու ՌԴ դեսպանը փոխգործակցությունը խորացնելու հարցեր են քննարկել
Թերթը հիշեցնում է, որ 2020 թվականի դեկտեմբերից Հայաստանը դեսպան չունի Ղազախստանում և Ղրղզստանում, վերջինը Գագիկ Ղալաչյանն էր, որին 2020-ի վերջին հետ կանչեցին, նշանակեցին ԱԳ նախարարի տեղակալ, նա այս տարվա մայիսին նախարար Արա Այվազյանի հետ դիմում գրեց և ազատվեց պաշտոնից:
Իմ աշխատանքը կապացուցի, որ ես ճիշտ ընտրություն էի. Մակունցի հարցազրույցն Al Arabiya–ին
Լրահոս
0