00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հավաքականը մեկ քայլ նահանջեց․ խմբում հիմա չորրորդն ենք

© REUTERS / STEFAN CONSTANTINՌումինիա-Հայաստան հանդիպում
Ռումինիա-Հայաստան հանդիպում - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Ռումինիա-Հայաստան հանդիպում
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի աշխարհի 2022թ․ առաջնության եվրոպական ընտրական J խմբի պայքարին մնում է 2 տուր։ Աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հավաքականին խմբում առաջին տեղն ապահովելու համար մնում է մեկ հաղթանակ։ Իսկ ահա պայքարը խմբում երկրորդ տեղի համար միգուցե շարունակվի մինչև վերջին խաղը։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի-Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի հավաքականը Բուխարեստի «Ստյաուա» մարզադաշտում, 0։1 հաշվով պարտվելով Ռումինիայի ընտրանուն, ընտրական J խմբում նահանջեց մեկ աստիճանով և զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։
Մինչև խաղն էլ պարզ էր, որ մեր ընտրանում համար, այսպես ասած, առաջին համարով խաղը ռիսկային կլինի։ Ռումինացիներն անկասկած նախաձեռնությունը մերոնց ոչ մի կերպ չէին զիջելու ու փորձելու էին ինչքան հնարավոր է արագ գրավել Յուրչենկոյի դարպասը։ Ստացվում է, որ մեր հավաքականի միակ զենքը ռումինների հետ խաղում մնում էր հակագրոհը։
Ռումինիա–Հայաստան - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Ռումինիա – Հայաստան. ինչ կլինի այսօրվա խաղերից հետ, ու ինչ տարբերակներ կան թիմերի համար
Առաջին խաղակեսն ապացուցեց վերը գրվածը։ Մասնավորապես Յոնուց Մատրիցեյի խփած գոլից հետո նախաձեռնությունը լրիվ դաշտի տերերի՝ Ռումինիայի հավաքականի կողմն էր։ Մերոնք մեծ դժվարությամբ էին անցնում մրցակցի կիսադաշտը, և դա մինչև ընդմիջում ինչ-որ տեղ հաջողություն էր համարվում։ Չկար շարունակություն, գրոհի զարգացում, էլ չենք խոսում վերջին կամ նույնիսկ նախավերջին փոխանցման ճշգրտության մասին։
Երկրորդ խաղակեսի սկզբում Խոակին Կապառոսի կատարած միանգամից երեք փոփոխությունները նշանակում էին, որ մեր հավաքականի գլխավոր մարզիչը փորձում է նախ փրկել խաղը, ու եթե դա հաջողվեր, մտածել նաև այլ զարգացումների մասին։ Հայաստանի հավաքականն ըստ խաղացողներին արդեն լրիվ հարձակողական կազմ ուներ։ Մեր թիմի խաղը փոխվեց։ Սկսեցինք սպառնալ մրցակցի դարպասին, դիպուկ հարված կատարեցինք։ Լարվածությունը մեծացավ։ Հարոյանը, Մխիթարյանը երկու անգամ ունեցան գոլային պահեր։ Բայց միայն Դավիթ Յուրչենկոն իր վարպետությամբ կանխեց Ռումինիայի հավաքականի երկրորդ գոլը։
Մերոնք երկրորդ խաղակեսում առաջինի կեսի համեմատ կերպարանափոխվեցին, սակայն արդյունքի հասնելու համար գոլ էր պետք։ Իսկո գոլը չկար։ Հարձակման գծում զրոյական արդյունքով հնարավոր չէ հաղթել։ Իսկ մեզ, հաշվի առնելով խմբի մյուս խաղերում գրանցված արդյունքները, նույնիսկ ոչ ոքին հնարավորություն կտար աղյուսակում ընթանալ երկրորդ տեղում։
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը Ռումինիայի հետ խաղից առաջ զրուցել է Մխիթարյանի հետ
Խմբի առաջատար Գերմանիայի հավաքականը մրցակցի հարկի տակ 4։0 հաշվով հաղթանակի հասավ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու նկատմամբ։ Իսկ Իսլանդիայի հավաքականը չորս անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտայնի դարպասը։
Հայաստանի հավաքականը աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական վերջին երկու հանդիպումները կանցկացնի Երևանում։ Նոյեմբերի 11-ին հյուրընկալելու ենք Հյուսիսային Մակեդոնիային, իսկ նոյեմբերի 14-ին Գերմանիայի ընտրանուն։
Լրահոս
0