https://armeniasputnik.am/20211012/hajastani-u-rusastani-pashtpanutjan-nakhararnery-handipel-en-mvoskvajum-34192073.html
Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները հանդիպել են Մոսկվայում
Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները հանդիպել են Մոսկվայում
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 11-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի... 12.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-12T09:44+0400
2021-10-12T09:44+0400
2021-10-12T09:47+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ շոյգու
արշակ կարապետյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/0b/28637260_0:0:1025:577_1920x0_80_0_0_e7bdf26259ca3480683052201c162586.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 11-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Հիշեցնենք` Կարապետյանն աշխատանքային այցով ՌԴ է մեկնել երեկ։ ՊՆ–ն այցի նպատակի և սպասվող հանդիպումների մասին մանրամասներ չէր հաղորդել։Նշենք, որ սա Արշակ Կարապետյանի՝ նախարարի պաշտոնում երրորդ աշխատանքային այցն է Մոսկվա։ Նա երկու անգամ Մոսկվա էր մեկնել օգոստոսին։ Առաջին այցը օգոստոսի 10-ին էր՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։Այդ այցի ժամանակ Շոյգուն խորհրդանշական նվեր՝ դաշույն էր հանձնել Կարապետյանին՝ ասելով. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:Երկրորդ այցը օգոստոսի 22-ին էր, երբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՌԴ–ում մասնակցում էր «Բանակ 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/0b/28637260_1:0:958:718_1920x0_80_0_0_f117095436b89849412da4857e07a6ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ շոյգու, արշակ կարապետյան
հայաստան, ռուսաստան, սերգեյ շոյգու, արշակ կարապետյան
Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները հանդիպել են Մոսկվայում
09:44 12.10.2021 (Թարմացված է: 09:47 12.10.2021) ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 11-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Տեղեկությունը հայտնում է
ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Կարապետյանն աշխատանքային այցով ՌԴ է մեկնել երեկ։ ՊՆ–ն այցի նպատակի և սպասվող հանդիպումների մասին մանրամասներ չէր հաղորդել։
Նշենք, որ սա Արշակ Կարապետյանի՝ նախարարի պաշտոնում երրորդ աշխատանքային այցն է Մոսկվա։ Նա երկու անգամ Մոսկվա էր մեկնել օգոստոսին։ Առաջին այցը օգոստոսի 10-ին էր՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։
Այդ այցի ժամանակ Շոյգուն խորհրդանշական նվեր՝
դաշույն էր հանձնել Կարապետյանին՝ ասելով. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:
Երկրորդ այցը օգոստոսի 22-ին էր, երբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՌԴ–ում մասնակցում էր «Բանակ 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին: