ՀՀ ԱԺ շենք կկարողանան մուտք գործել միայն պատվաստված անձինք

© Sputnik / Aram NersesyanՍիսակ Գաբրիելյանն ու Ալեն Սիմոնյանը
Սիսակ Գաբրիելյանն ու Ալեն Սիմոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Սիսակ Գաբրիելյանն ու Ալեն Սիմոնյանը
ՀՀ խորհրդարանի ղեկավարությունը նոր սահմանափակումներ է կիրառելու կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ շուտով խորհրդարանի շենք կկարողանան մտնել միայն նրանք, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու տեղեկանք կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան կներկայացնեն։
«Բոլոր այն քաղաքացիները, որոնք պատվաստումներ չեն անցել կամ չունեն թեստի բացասական արդյունք, շուտով չեն կարողանա մտնել Ազգային ժողովի շենք»,- զգուշացրեց խոսնակը:
Նա հավելեց, որ ինքը և՛ վարակվել է կորոնավիրուսով, և՛ պատվաստվել վարակի դեմ։
Ален Симонян во время заседания НС (13 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Նա ոչ մի գործարանի սեփականատեր չէ․ Ալեն Սիմոնյանը՝ եղբոր մասին
Կորոնավիրուսի դեմ պատվաստում իրականացնող շարժական կայանների գրաֆիկը փոխվել է
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած` ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։
903 նոր դեպք, 43 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է պատվաստված քաղաքացի. Անահիտ Ավանեսյան
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала