Իրանը հարևանությամբ չի հանդուրժի ահաբեկչության ծավալում. ՀՀ է եկել Իրանի գլխավոր դատախազը

© Photo : Hayk Manukyan / Facebook / Arevik KhachatryanГенпрокуроры Армении и Ирана Артур Давтян и Мохаммад Джафар Монтазери на встрече (12 олктября 2021). Еревaн
Генпрокуроры Армении и Ирана Артур Давтян и Мохаммад Джафар Монтазери на встрече (12 олктября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Վերջին 8 տարվա ընթացքում Իրանի գլխավոր դատախազն առաջին անգամ է այցելում Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով այսօր Հայաստան է ժամանել ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Տեղեկությունը հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։
Վերջին 8 տարվա ընթացքում ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած ընդլայնված կազմով բանակցություններով:
ՀՀ գլխավոր դատախազությունում ընդունելով հյուրին և վերջինիս գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ հրավերը չմերժելու և չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած դժվարություններին, այս կարևոր այցն իրականացնելու համար:
© Photo : Hayk Manukyan / Facebook / Arevik KhachatryanՀայաստան է ժամանել ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին
Генпрокуроры Армении и Ирана Артур Давтян и Мохаммад Джафар Монтазери на встрече (12 олктября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Հայաստան է ժամանել ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին
«Իրանը Հայաստանի վստահելի ընկեր և լավ հարևան երկիր է, մեր հարաբերություններն ունեն հարյուրամյակների պատմություն։ Իրանը նաև Հայաստանի կարևոր առևտրային գործընկերն է, մենք ունենք նաև շատ ակտիվ հայկական համայնք Իրանում: Իրանում է գտնվում զգալի հայկական մշակութային ժառանգություն, որն արժանանում է իրանական իշխանությունների հոգատար վերաբերմունքին, ինչում ես համոզվեցի 2018թ․ նոյեմբերին Թեհրան կատարած իմ այցի ընթացքում։
Հայաստանի և Իրանի հարաբերությունների բարձր մակարդակի մասին են վկայում մեր պետությունների ղեկավարների բազմաթիվ հանդիպումներն ու քննարկվող հարցերի բազմաշերտությունը: Իսկ մեր պետությունների գլխավոր դատախազությունների միջև համագործակցությունը կրում է շարունակական բնույթ»-ասել է ՀՀ գլխավոր դատախազը:
Պարոն Մոնթազերին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ փոխադարձ այցելությունները հնարավորություն են տալիս դատախազությունների, իրավապահ համակարգերի միջև համագործակցության հետագա խորացման։ Նա շեշտել է իրանահայերի նշանակալի ներդրումը Իրանի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում:
Զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Իրանը կրկին զորավարժություններ է սկսում
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազությունների համագործակցության ծրագրերը՝ հանձնման և քրեական գործերով իրավական օգնության համագործակցություն, թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառություն, ինչպես նաև ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեմ համատեղ պայքար։
Բանակցությունների առարկա են դարձել քրեական գործերով իրավական օգնության շրջանակներում Իրանի իրավապահ մարմիններին ներկայացվող միջնորդությունների կատարման ժամկետների բարելավման հնարավորությունները, Հայաստանում պատիժ կրող Իրանի քաղաքացի դատապարտյալների պատժի կրման, հանձնման գործընթացները, մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի ներմուծման և տարանցման դեմ պայքարի ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացումը, այդ շրջանակում մաքսակետերում հսկողության տեխնիկական միջոցների արդիականացման հնարավորությունները:

Անդրազգային հանցավորության դեմ պայքարի համատեքստում գլխավոր դատախազները կարևորվել են տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, ահաբեկչական խմբավորումների ներկայությունը տարածաշրջանում բացառելու անհրաժեշտությունը, որն արդիական է դարձել հատկապես 2020թ. Արցախյան պատերազմի ընթացքում հակամարտության գոտի նման խմբավորումների տեղափոխման և տեղակայման պատճառով: ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել այս հարցում իրանական կողմի ընդգծված անհանդուրժողական դիրքորոշումը, և փոխանցել այս չարիքի դեմ համատեղ պայքարում ցանկացած ձևաչափով ներգրավվելու Հայաստանի պատրաստակամությունը:

Պարոն Մոթազերին ևս շեշտել է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության առկա այդ սպառնալիքի դիմագրավման խնդիրը՝ նշելով, որ Իրանն իր անմիջական հարևանությամբ չի հանդուրժելու ահաբեկչության ծավալում:
Արթուր Դավթյանը ներկայացրել է 2020թ. Արցախյան պատերազմից հետո հակամարտության գոտում կայունության, բնակչության անվտանգության և կենսական իրավունքների պաշտպանության ուղղված ՀՀ-ի գործադրած ջանքերը, առկա հումանիտար խնդիրները:
Իրանն ու Հայաստանը մտադիր են Վրաստանի տարածքով նոր տարանցիկ երթուղի ստեղծել
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր, մասնավորապես, Արաքս գետի ավազանի բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքի և բնապահպանական խնդրների լուծման իրավական մեխանիզմներ գտնելու, այդ ոլորտում հետագա համագործակցության համար աշխատանքային ձևաչափեր մշակելու հնարավորությունները:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала