Կյանքը Հայաստանում թանկանում է. ինչպես են փոփոխվել սննդամթերքի գները

Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանում բարձր գնաճը կշարունակվի մինչև տարեվերջ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին 1 տարում` 2021թ–ի սեպտեմբերի դրությամբ, Հայաստանում պարենի գներն աճել են 15.4%–ով։
Միայն բանջարեղենը թանկացել է 64.5%–ով, միրգը` 3, արևածաղկի ձեթը`55.1%–ով։
Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետ
Հացի գինն աճել է 9.8%-ով, կաթնամթերքի, պանրի գները` 10%–ով։ Ձվի գինը նույն ժամանակահատվածում բարձրացել է 27.4%-ով, շաքարավազինը` 31.1%–ով։
Թանկացել է նաև մսամթերքը, միայն խոզի մսի գինը 2020թ. սեպտեմբերից ի վեր ավելացել է 40.2%-ով։
Ձկան և ծովամթերքի գինը մեկ տարվա մեջ բարձրացել է 27.7%–ով, միայն տեղական իշխանի գինը 2020թ.–ի սեպտեմբերից ի վեր աճել է 31.6%–ով։
Գնաճը Հայաստանում միջազգայինից կրկնակի բարձր տեմպ ունի. ինչ է փորձում կոծկել իշխանությունը
Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում` սեպտեմբերին` օգոստոսի նկատմամբ, պարենային ապրանքների գները 0.6 տոկոսով էժանացել են։ Դա տեղի է ունեցել հիմնականում ի հաշիվ մրգերի ու բանջարեղենի սեզոնային էժանացման (համապատասխանաբար` 4.3 և 5.9 տոկոսով)։ 0.8 տոկոսով էլ էժանացել են ձեթն ու կենդանական յուղերը։ Մինչդեռ մնացած պարենային ապրանքների գնաճը շարունակվել նաև սեպտեմբերին։
Նշենք, որ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ, Հայաստանում բարձր գնաճը կշարունակվի մինչև տարեվերջ: 2022 թվականի սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու կհասնի 4%-ի:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала