00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռեստորաններ` միայն պատվաստված կամ ՊՇՌ թեստերով. ԱՆ-ի խստացումներն այդքան անհրաժե՞շտ են

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրի. ռեստորան
Գյումրի. ռեստորան - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Գյումրի. ռեստորան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարության առաջնային խնդիրը պատվաստանյութի նկատմամբ հանրության վստահությանը հասնելն ու հակահամաճարակային կանոնների պահպանումն է։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. ՀՀ առողջապահության նախարարությունն ակտիվորեն քննարկում է քաղաքացիների շրջանում պատվաստման մակարդակը բարձրացնելու նոր մեխանիզմների ներդրման հնարավորությունը։
Առաջարկներից մի քանիսն արդեն իսկ խիստ բացասական գնահատականի են արժանացել բնակչության լայն շերտերի կողմից։ Այսպես, օրինակ, առողջապահության նախարարության այն գաղափարը, որ անհրաժեշտ է դադարեցնել չպատվաստված քաղաքացիների բուժման սուբսիդավորումը, փշերով է ընդունվել։ Գերատեսչությունը պնդում է, որ յուրաքանչյուր նման պացիենտի բուժումը 800 հազար դրամ է կազմում։ Բացի այդ քննարկվում է զվարճանքի վայրեր մարդկանց թողնել պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ներկայացման կամ բացասական ՊՇՌ թեստերի առկայության դեպքում։
Սիսակ Գաբրիելյանն ու Ալեն Սիմոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
ՀՀ ԱԺ շենք կկարողանան մուտք գործել միայն պատվաստված անձինք
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը պարզաբանեց, որ այս և այլ առաջարկներ դեռ քննարկման փուլում են։
«Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները պետք է մշտապես փոփոխվեն։ Մենք ճկուն մեխանիզմներ ենք ներդնում` ելնելով իրավիճակից։ Խստացումները պայմանավորված են վերակենդանացման բաժանմունքներում տեղերի խիստ պակասով։ Քովիդի բուժման համար 20 բուժկենտրոն է ներգրավված։ Հիվանդանոցներում ծայրահեղ լարված իրավիճակ է», – ասաց Խաչատրյանը։
Գերատեսչությունում կարծում են, որ իրավիճակը կարող է փոխվել, եթե շատերը պատվաստվեն։ Արդյունավետ մեխանիզմ կարող է լինել մարդկանց մեծ կուտակումների վայրերում ֆիլտրերի ներդնումը։
Խաչատրյանն օրինակ բերեց միջազգային փորձը։ Այսպես, օրինակ, գերմանական մեծ ընկերություններում չպատվաստված աշխատակիցներին թույլ են տալիս աշխատավայր մտնել միայն բացասական ՊՇՌ թեստի առկայության դեպքում։
Չարաշահումներ COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացքում․ ձերբակալվել է 3 բուժաշխատող
Ինչ վերաբերում է Հայաստանին, խստացումները փուլ առ փուլ կլինեն, սակայն դեռ հստակ պարզ չէ`երբ և կոնկրետ ինչ միջոցներ կկիրառվեն առաջին փուլում։

Իսկ սպառողների շահե՞րը

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Սպառողների խորհրդատվության կենտրոն»ՀԿ–ի նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ Հայաստանը պատվաստված քաղաքացիների թվով խիստ հետ է հարևան երկրներից։ Առողջապահության նախարարության գործողությունները, ըստ նրա, անհրաժեշտ է դիտարկել այս իրողության պրիզմայով, առավել ևս, որ խոսքը հանրային առողջության մասին է։

Չիլինգարյանը կարծում է, որ երբ վտանգված է քաղաքացու կյանքը, սահմանափակումներն ու դրանց հետևանքներն աննշան են թվում։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ դա բարդ հարց է և միանշանակ պատասխան այստեղ չկա։ Պիպոյանը կարծում է, որ առողջապահության նախարարության գլխավոր խնդիրը պատվաստման նկատմամբ քաղաքացիների վստահությունը բարձրացնելն է, իսկ դիտարկվող մեխանիզմները վաղուց կիրառվում են տարբեր երկրներում։
«Անհնար է միջազգային փորձը վերցնել և կիրառել առանց լայն քննարկման և դրա հետևանքների համալիր ուսումնասիրման, հատկապես Հայաստանի նման երկրի համար», – ասաց Պիպոյանը։
Պատվաստման կետ Հյուսիսային պողոտայում - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Կորոնավիրուսի դեմ պատվաստում իրականացնող շարժական կայանների գրաֆիկը փոխվել է
Պիպոյանը կարծում է, որ այս կամ այն խստացումը մտցնելուց առաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք պահպանվում են նախկինում սահմանված կանոնները. փակ տարածքներում քաղաքացիները դիմակ են դնո՞ւմ և այլն։ Եթե ԱՆ–ն որոշի սահմանափակումներ կիրառել ռեստորաններ այցելելու համար, ապա ՊՇՌ թեստեր ներկայացնելու անհրաժեշտություն կլինի նաև տրանսպորտ նստելիս` հաշվի առնելով այն, թե ինչ պայմաններում են քաղաքացիները տեղաշարժվում քաղաքով։

Իսկ ռեստորաննե՞րը

Զվարճանքի վայրեր այցելելու հետ կապված սահմանափակումները նախևառաջ կհարվածեն ռեստորանային բիզնեսին։ Ինչպես հայտնի է, ծառայությունների ոլորտը համավարակից ամենաշատ տուժածներից մեկն է եղել։ Հայաստանում նման հաստատությունների 2020 թվականի միջին եկամուտը կազմել է 2019 թվականի եկամտի ողջ ծավալի 10%–ը։ Միևնույն ժամանակ հաստատության նորմալ գործունեության համար անհրաժեշտ է 70% շրջանառություն ապահովել, որի 50%–ը գնում է վարձակալության և աշխատակիցների աշխատավարձերի վրա։ Եթե շրջանառությունը 10% է կազմում, հաստատությունը 50-60% վնասով է աշխատում։

Ռեստորանների հայկական միության նախագահ Արթուր Մարգարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրավիճակը սկսեց բարելավվել 2021 թվականի ամռանը։ Դրան նպաստեց համընդհանուր պատվաստման մեկնարկը, սահմանափակումների թուլացումն ու զբոսաշրջային այցելությունների համար երկիրը բացելը։

Մարգարյանը նշեց, որ եթե ռեստորանների հետ կապված նման խիստ որոշում կայացվի, դա կրկին կհարվածի ոլորտին, իսկ հետևանքները կարող են շատ ծանր լինել։
«Հաճախորդների թիվը կկրճատվի առնվազն 10-20%–ով։ Հայտնի չէ` կկարողանան ռեստորանները դիմանալ նոր փոփոխություններին», – ասաց Մարգարյանը։
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է պատվաստված քաղաքացի. Անահիտ Ավանեսյան
Նրա խոսքով` խնդիրը ոչ թե նոր մեխանիզմների ներդրման մեջ է, այլ բնակչության շրջանում պատվաստման նկատմամբ վստահությունը բարձրացնելու։
Լրահոս
0