00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանադրական հանրաքվեն կփրկի՞ երկիրը. էքսպերիմենտների երկիր Հայաստանս

© Photo : press-office of the Prime minister of RAАгит-кампания премьер-министра Никола Пашиняна по вопросу конституционного референдума (11 марта 2020). Сисиан
Агит-кампания премьер-министра Никола Пашиняна по вопросу конституционного референдума (11 марта 2020). Сисиан - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ մի օր Ադրբեջանը սպառնալից տոնով կպահանջի մեզնից փոխել մեր հարազատ երկրի Սահմանադրությունը։ Ընդ որում, դա պիտի անենք ոչ թե Բաքվին, այլ Անկարային հաճոյանալու համար։
Սահմանադրական էքսպերիմենտների երկիր Հայաստանս
Պարզապես մեջբերեմ Իլհամ Ալևին. «Հայաստանի Սահմանադրության տեքստը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների հղումներ է պարունակում: Հայերը պետք է հրաժարվեն դրանից: Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից»:
Կարելի է անվերջ վիճել այն հարցի շուրջ, թե արդյոք Հայաստանի Սահմանադրությունը պահանջատիրության վերաբերյալ դրույթ է պարունակում։ Մեկը կարող է ասել՝ ցույց տվեք այդ դրույթը, նման բան երբեք չեք գտնի։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Հայաստանում, ինչպես Ճապոնիայում, խաղաղության ու պատերազմի շուրջ վեճը դեռ երկար կշարունակվի
Ընդդիմախոսները, սակայն, կարող են փաստել՝ բայց Սահմանադրության հենց նախաբանում հղում է կատարվում Անկախության հռչակագրին, իսկ այնտեղ գրված է.
«Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
Ճիշտ է, այս ձևակերպումն էլ կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց կոնկրետ հիմա խոսքը բոլորովին այդ մասին չէ։
Հայաստանի իշխանությունները վաղուց են ուզում փոխել Սահմանադրությունը, և դա Ալիևի սպառնալիքների հետ բնավ կապ չունի։ Ոչ էլ պատերազմը կապ ունի, որովհետև դրանից հետո է հայտարարվել, որ մենք մտադիր ենք սահմանադրական հանրաքվե անցկացնել հոկտեմբերին։
Եկել է հոկտեմբերը, սակայն հանրաքվեի մասին իսկի ակնարկ էլ չկա։ Եվ դա հասկանալի է՝ նոր Սահմանադրության նախագծի հետ կապված շատ լուրջ հարցեր կան։ Նախ, ո՞վ պիտի մշակի նոր նախագիծը։
Արդարադատության նախարարությունը առաջարկում է ստեղծել խորհուրդ, որը, մեջբերում եմ.

«Կոնսենսուսային եղանակով կընտրի երեք իրավաբան գիտնականներ, ովքեր հասարակության շրջանում լայն հարգանք են վայելում»։

Չեմ կասկածում, որ Հայաստանում կան լավ, շատ լավ պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք մեծ ճանաչում ունեն իրենց բնագավառում։ Բայց կա՞ն արդյոք երեք իրավաբան գիտնականներ, որոնք լայն հարգանք են վայելում հասարակության շրջանում։ Խնդրում եմ անուններ տվեք։
Իհարկե, կարելի է հիշատակել արդարադատության նախարարին, որը պնդում է, թե իր առանձնասենյակի վարչապետի լուսանկարին նայելիս ինքը հիշում է, որ պետք է լինել ազնիվ և անաչառ։
Բայց, ախր, եթե մյուս երկու գիտնականների մոտ էլ ազնվությունն ու անաչառությունը կապված լինեն առաջնորդի նկարի հետ, կարելի կլինի փաստել, որ 100 տոկոսով ճիշտ էր մեր Սահմանադրության հեղինակներից մեկը՝ իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը, որը դեռ տասնամյակներ առաջ ասում էր.
Дети фотографируются на фоне баннера на предвыборном агитационном митинге партии Гражданский договор на площади Республики (17 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Բոլորը պիտի երջանիկ լինեն, իսկ կասկածվողները կհայտնվեն բանտում
«Աստված չանի, որ մեզ մոտ ձևավորվի տրադիցիա, որ յուրաքարչյուր նախագահ գա ու ասի՝ ես էլ իմ Սահմանադրությունն եմ բերում»։
Համաձայնե′ք` պարզապես զարմանալի է, թե հայտնի իրավաբանը ինչպես էր դեռ այն ժամանակ կանխազգում, թե ինչ է կատարվելու։ Բայց նույնիսկ այդ բարձրակարգ մասնագետը, որի մոտ բախտ եմ ունեցել սովորելու Երևանի համալսարանում, դժվար թե կանխատեսեր, որ 30 տարում կհասցնենք փորձարկել կառավարման համակարգի բոլոր հնարավոր տարբերակները։ Ամենասկզբում պառլամենտական էինք, հետո դարձանք նախագահական, հետո՝ նախագահական-խորհրդարանական, հետո խորհրդարանական-նախագահական, հիմա էլ, կարծես թե, ուզում ենք վերադառնալ կիսանախագահականին։ Երևի ուղղակի բազմազանություն սիրող ժողովուրդ ենք։
Վրաստանն ավարտվեց, մտանք Հայաստան, կամ ինչպես են ընդդիմանում հայերն ու վրացիները
Կարծես թե աշխարհում էլ տարբերակ չմնաց, որը մենք չփորձարկենք ինքներս մեզ վրա։ Եվ ինչ՝ գտա՞նք լավագույնը։ Ուժեղ նախագահ ունենալու կողմնակիցները փաստարկում են՝ նախագահական համակարգի դեպքում փայլուն հաղթանակներ տարանք առաջին պատերազմում, իսկ վարչապետականի դեպքում խայտառակ պարտություն կրեցինք։
Իրոք՝ առաջին պատերազմի ժամանակ Հայաստանը նախագահական էր, բայց չէ՞ որ Լեռնային Ղարաբաղն էլ դասական խորհրդարանական էր՝ առաջին նախագահն այնտեղ ընտրվեց միայն 1994 թվականի վերջին՝ պատերազմի ավարտից հետո։
Եվ, ընդհակառակը, անցած տարվա պատերազմի ժամանակ Հայաստանը խորհրդարանական էր, իսկ Արցախը՝ ոչ էլ նախագահական, այլ նույնիսկ սուպերնախագահական։ Դե այսքանից հետո կարո՞ղ եք հիմնավորել՝ պատերազմի ժամանակ կառավարման ո՞ր ձևն է նախընտրելի։
Բայց թույլ տվեք ավարտել նույն Վլադիմիր Նազարյանի խոսքերով.

«Անկեղծ ասած` ժողովուրդը հացի կարիք ունի, ոչ թե Սահմանադրության։ Եկեք հացը Սահմանադրությամբ չփոխենք։ Սահմանադրության օգնությամբ չես կարող կյանքը բարելավել»։

Դե ինչ, երևի ընդամենը մի բան կարելի է ավելացնել հայտնի իրավաբանի ասածին՝ ոչ միայն կյանքը չես բարելավի, այլև պատերազմի ելքը չես կանխորոշի Սահմանադրության միջոցով՝ որքան էլ կատարյալ լինի այդ Սահմանադրությունը։
Լրահոս
0