00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծխախոտի դեմ պայքարի օրն է. մարտի 15-ից ծխելն արգելվելու է հանրային սննդի օբյեկտներում

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցԾխախոտի մնացորդ
Ծխախոտի մնացորդ - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Ծխախոտի մնացորդ
Բաժանորդագրվել
17 տարի առաջ այս օրը ՀՀ ԱԺ–ն վավերացրել է ԱՀԿ-ի «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան», որին միացել է աշխարհի 182 երկիր:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել այդ կապակցությամբ` հիշեցնելով, որ 2022 թվականի մարտի 15-ից արգելվելու է դրա օգտագործումը` հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա:
17 տարի առաջ` հոկտեմբերի 12-ին, ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է ԱՀԿ-ի «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան», որին ներկայումս միացել է աշխարհի 182 երկիր: Կոնվենցիայի դրույթները պարտադիր են այն վավերացրած երկրների համար:
«Նախորդ տարի Հայաստանն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որի դրույթները համահունչ են կոնվենցիայի պահանջներին»,–հիշեցրել են գերատեսչությունից:
Зажженная сигарета - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2021
Հայաստանը ԵԱՏՄ-ին կառաջարկի միատեսակ փաթեթավորում. ծխախոտն ավելի կթանկանա
2020 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում ճանաչվել են ՄԱԿ-ի Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման մրցանակակիր` ծխախոտի դեմ պայքարի համապարփակ օրենք ընդունելու համար:
Օրենքի հիմնական դրույթները ստորև.
Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը.
• 18 տարին չլրացած անձանց,
• ինքնասպասարկմամբ, ինչպես նաև ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով,
• բաց տուփով կամ հատով վաճառքը,
• թատերահամերգային, թանգարանային, գրադարանային կենտրոնների, կինոթատրոնների ներսում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացված (նրանց զբաղեցրած) տարածքների ներսում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, ինչպես նաև առողջապահական, կրթական և մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև 10 մետր հեռավորության վրա,
արգելվում է ծամախոտի (այդ թվում սնուս տեսակի) մեծածախ և մանրածախ վաճառքը,
արգելվում է 18 տարին չլրացած անձանց կողմից վաճառելը կամ որևէ այլ եղանակով իրացնելը:
Արգելվում է օգտագործումը հետևյալ տարածքներում`
բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերում, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերում ուսումնական հաստատություններում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա,
համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում,
պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում,
պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղակայման շենքերում,
վարորդի կողմից մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ,
հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ,
hյուրանոցային տնտեսության օբյեկտներում,
աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից,
առևտրի կենտրոններում,
հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում,
ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները:
Արգելվում են գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը:
2022 թվականի հունվարի 1-ից արգելվելու է`
հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում,
ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում
2022 թվականի մարտի 15-ից արգելվելու է օգտագործումը` հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա:
Այսօր Առանց ծխախոտի համաշխարհային օրն է
Հիշեցնենք, որ օրենքի դրույթներն ուժի մեջ աստիճանաբար մտնելու նպատակը հանրությանը և տնտեսվարողներին ժամանակ տալն է ու դրան պատրաստվելը:
Լրահոս
0