00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է նախկին լրագրողը կողմ ԶԼՄ–ների պատժամիջոցները խստացնելուն

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Բավական խորհրդանշական է. անցած շաբաթվա վերջին Նորվեգիայի մայրաքաղաքում խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց ռուսաստանցի և ֆիլիպինցի լրագրողներին՝ մամուլի և արտահայտվելու ազատությունը պաշտպանելու համար։
Օսլոյում Նոբելյան են շնորհում լրագրողներին, Երեւանում խստացնում են լրագրողների նկատմամբ պատժամիջոցները
Դրանից ընդամենը մեկ օր անց Հայաստանում կտրուկ խստացվեցին լրատվամիջոցների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
Ճիշտ է, վիրավորանքի և զրպարտության տուգանքի չափը մի քանի անգամ բարձրացվեց բոլորի համար, բայց փորձը ցույց է տալիս՝ նման օրենքներից առաջին հերթին տուժում են հենց մեր բազմաչարչար լրատվամիջոցները։
Ինչու են բազմաչարչա՞ր։ Բա չե՞ք հիշում, թե ինչպես էին մի ժամանակ հարձակվում լրատվամիջոցների վրա, ջարդուփշուր անում համակարգիչները, եթերազրկում անհնազանդ հեռուստաալիքը, այրում լրատվամիջոցի ավտոմեքենան, ծեծում լրագրողներին, զրկում նրանց այս կամ այն գերատեսչությունում հավատարմագրումից։ Բայց ամենանողկալին, ինչ արել են բոլոր իշխանությունները անկախության գրեթե երեք տասնամյակների ընթացքում, երևի թե սա է՝ փորձել են համոզել հասարակությանը, որ հենց լրատվամիջոցների հետ են կապված պետական չինովնիկների ակնհայտ ձախողումները, երկրում ստեղծված «գաղջ մթնոլորտը»։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Հայաստանում, ինչպես Ճապոնիայում, խաղաղության ու պատերազմի շուրջ վեճը դեռ երկար կշարունակվի
«Ի պատիվ» բոլոր իշխանությունների պետք է փաստենք, որ գոնե այս բնագավառում՝ լրատվամիջոցների դեմ պայքարում, ի տարբերություն այլ ոլորտների, իշխանությունները շատ որոշակի հաջողությունների են հասել։ Փորձեք մի լավ բան գրել լրագրողների մասին` անմիջապես կստանաք հեգնական արձագանքը՝ էդ սուտասաններն ու «մուտիլովշիկները» ինչպե՞ս կարող են որևէ լավ բան անել։
Իհարկե, լրագրող աշխատելով` ի վերջո կարող եք նաև վարչապետի պաշտոնին հասնել, սակայն լրիվ տարբեր, խիստ հակասական կարծիքներ կան այն մասին, թե արդյոք դա լավ է հասարակության և պետության համար։ Ավելին, թվում է, թե բարձրաստիճան պաշտոնյան, որը ժամանակին ինքն է աշխատել լրատվության ոլորտում, ամեն կերպ կպաշտպանի լրագրողներին։ Ուր էր, թե... Որքան էլ տարօրինակ է` լրատվամիջոցների համար նախատեսված տույժերի կտրուկ ավելացման վերաբերյալ դրույթները պառլամենտում նախաձեռնեցին ու պաշտպանեցին հենց նրանք, ովքեր նախկինում ամենաանմիջական առնչությունն են ունեցել լրատվամիջոցների հետ։
Սահմանադրական հանրաքվեն կփրկի՞ երկիրը. էքսպերիմենտների երկիր Հայաստանս
Չեմ ուզում մանրամասն անդրադառնալ այդ նոր դրույթներին։ Պարզապես պատկերացնում եմ, թե ինչպես կկլորանային, օրինակ, իտալացու աչքերը, երբ իմանար, որ մեզ մոտ վիրավորանքի համար հիմա տուգանելու են 3 միլիոն դրամի չափով։
Ախր իրենց մոտ՝ Իտալիայում էլ են պատժում վիրավորանքի համար, բայց մինչև 2000 եվրո տուգանքով։ Է, իրենց միջին ամսական աշխատավարձն է հենց 2000 եվրո։ Իմ աշխատավարձն էլ 3 միլիոն դրամ դարձրեք, որ հնարավորություն ունենամ ամիսը գոնե մեկ անգամ վիրավորել, իսկ եթե 6 միլիոն դարձնեք, ամիսը մեկ նաև հաճույքով կզրպարտեմ։ Ու չեմ բողոքի։
Այնինչ՝ նոր դրույթներից բողոքում են բոլորը։
«Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գրել է. «Ցավալի է, որ Հայաստանի իշխանություններն աջակցում են տուգանքներին, որոնք կարող են սահմանափակել խոսքի ազատությունը: Կոչ ենք անում իշխանություններին` հաշվի առնել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մտահոգություններն ու չեղարկել օրենքը», -հորդորում է «Ֆրիդոմ հաուսը»։
Дети фотографируются на фоне баннера на предвыборном агитационном митинге партии Гражданский договор на площади Республики (17 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Բոլորը պիտի երջանիկ լինեն, իսկ կասկածվողները կհայտնվեն բանտում
Բողոքում են հայաստանցի լրագրողները։ Ընդամենը մի քանի օր առաջ լրատվական 11 կազմակերպություններ հայտարարել են. «Անհամաչափ խիստ մոտեցումների կիրառումն ավելի շատ վնաս կհասցնի խոսքի ազատությանը, քան կծառայի արատների դեմ պայքարին։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ պաշտոնատար անձինք, թե՛ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներն իրենց հասցեագրված քննադատությունը հաճախ ընկալում են որպես զրպարտություն կամ վիրավորանք և դիմում են դատարան։ Սա կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել լրատվամիջոցների ազատ գործունեության համար, խրախուսել ու մեծացնել ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական հայցերի հոսքը»։
Հայաստանում, ինչպես Ճապոնիայում, խաղաղության ու պատերազմի շուրջ վեճը դեռ երկար կշարունակվի
Լրատվամիջոցների տուգանքներն այդքան մեծացնելուն դեմ էր արտահայտվել նույնիսկ Հայաստանի կառավարությունը՝ փաստելով, որ նոր կանոնների հեղինակը գեթ մեկ օրինակ չի բերել, թե ինչու տուգանքների նախկին չափը բավարար չի եղել, և ինչու այն անպայման պետք է բազմապատկվի։
Եվ, վերջապես, Հայաստանի նախագահը մի քանի ամիս առաջ կարծիք է հայտնել, որ «օրենքն առերևույթ խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից» և դիմել է Սահմանադրական դատարան։ Այ, էստեղ տեղի է ունեցել ամենազարմանալին ու անսպասելին։
Տեսե′ք։ Միջազգային կազմակերպությունները դեմ են, խորհրդարանական ընդդիմությունը դեմ է, լրագրողները դեմ են, կառավարությունը դեմ է, նախագահը դեմ է իշխանության ներկայացուցիչների նախաձեռնությանը։ Եվ շատ լավ իմանալով այս իսկապես համընդհանուր դժգոհության մասին, Սահմանադրական դատարանը ի՞նչ է անում։ Լիովին հավանություն է տալիս իշխանական այս նախաձեռնությանը։ Միգուցե հենց այն պատճառով, որ նախաձեռնությունը իշխանական է։
Շտապեմ ավարտել, քանի դատի չեն տվել և 6 միլիոն դրամ չեն պահանջել զրպարտության համար։
Լրահոս
0