00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժողովրդավարություն` հայկական ձևով. ոմանց համար COVID-ի պարտադիր թեստավորումը պարտադիր չէ

© REUTERS / CINDY LIUՊատվաստում
Պատվաստում - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Պատվաստում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարի՝ աշխատող քաղաքացիների համար պարտադիր պատվաստումների/թեստավորման մասին հրամանը սուր քննադատության է արժանացել հանրության շրջանում։ Բայց փոխզիջում փնտրելու փոխարեն կառավարությունը որոշել է ժողովրդի հետ ինչ-որ խաղ խաղալ։
Զանգվածային պատվաստումը կօգնի հավաքական իմունիտետ ձևավորել և ի վերջո թույլ կտա հաղթել կորոնավիրուսի համավարակին: Սա են մեզ փորձում համոզել նրանք, ովքեր այս ամբողջ քաոսում առաջին ջութակն են նվագում։ Միայն թե տարբեր պատվաստանյութերի կողմնակի հետևանքների մասին շատ հակասական տեղեկատվություն է հայտնվում։ Մի բան պարզ է` այդ հետևանքները կան, դրանք կարող են ծանր լինել, բայց դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա խիստ անհատական է։ Բայց խոսքն անգամ այդ մասին չէ, այլ Հայաստանում պատվաստումների «խթանման» միջոցների մասին։
Հայաստանում ևս մեկ ծննդկան է մահացել կորոնավիրուսից. նախարար
Պատվաստումների անհրաժեշտության մասին վարկածն առաջ են քաշում գրեթե բոլոր երկրներում, և մեր երկիրը բացառություն չէ։ Շատ քաղաքացիներ հրաժարվում են պատվաստվել հենց պատվաստանյութերի կողմնակի ազդեցության անորոշության պատճառով, բայց յուրաքանչյուր կառավարություն այս կամ այն կերպ փորձում է«խելքի բերել» բնակչությանը․ մեկը՝ մասնագետների եզրակացություններով, մյուսը՝ սահմանափակումներով և այլն։ ՀՀ իշխանությունները որոշել են գնալ օրենք մշակելու ճանապարհով, բայց ոչ բոլորի համար։

Ի սկզբանե հրամանն էր

Ամռան վերջին հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով Հայաստանում աշխատող քաղաքացիները պարտավոր են հոկտեմբերի 1-ից գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման վկայական, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ-թեստի բացասական արդյունք: Ընդ որում, դա վերաբերում է նաև այն անձանց, ովքեր հեռավար ռեժիմով են աշխատում։ Հակառակ դեպքում տուգանքներ կկիրառվեն ինչպես աշխատակիցների, այնպես էլ գործատուների նկատմամբ։
Պատվաստման հավաստագիր - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
ՊՇՌ թեստ՝ պատվաստման երկրորդ դեղաչափը ուշ ստանալու պարագայում․ ԱՆ պարզաբանումը
Ինչպես հրամանի արտահայտչաձևը, այնպես էլ բովանդակությունը բուռն քննադատության են արժանացել հայ հանրության կողմից։ Նախ, անմիջապես հարց է ծագում․«Իսկ գործազուրկնե՞րը։ Մի՞թե նրանք չեն կարող ուրիշներին վարակել»։ Երկրորդ՝ պատվաստումը մեր երկրում անվճար է, մինչդեռ ՊՇՌ թեստի համար պետք է վճարել, և այն էժան չէ։ Համեմատության համար․երկրում նվազագույն աշխատավարձը կազմում է 65 հազար դրամ, իսկ ամսական երկու անգամ թեստ հանձնելու համար պետք է մոտ 20 հազար դրամ վճարել։ Կոլեկտիվ հայտերի դեպքում արժեքը նվազում է, բայց ոչ էականորեն։
Բազմաթիվ վրդովված քաղաքացիներ որոշեցին անգամ դատարան դիմել՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Չէ՞ որ հրամանը դեռ օրենք չէ։
Եվ ի՞նչ արեց կառավարությունը։ Ավելի արդարացի լուծում փնտրելու փոխարեն, ավելի հեռուն գնաց և որոշեց հրամանին օրենքի ուժ տալ։ Բայց սա էլ դեռ ամենը չէ...

Օրենք, որը ոչ բոլորի համար է

Բառացիորեն մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում շուտով փոփոխություններ կկատարվեն, ըստ որոնց՝ գործատուին պատվաստման հավաստագիր կամ ՊՇՌ թեստ չներկայացրած անձանց թույլ չեն տա ներկայանալ աշխատանքի։ Նախագիծն արդեն տեղադրված է արդարադատության նախարարության կայքում (e-draft.am)։

Նոր օրինագծի համաձայն, որն արդեն քննարկման է դրվել, գործատուն կարող է աշխատավարձից և անգամ աշխատանքից զրկել այն աշխատակցին, որը պատվաստման հավաստագիր կամ նշված ժամկետում ՊՇՌ-թեստի պատասխան չի ներկայացրել։

Եվ այստեղ ուշադրություն։ Այս ամենը չի տարածվում նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի և պատգամավորների, համայնքի ղեկավարների, համայնքների ավագանիների անդամների, մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի և Առաջին ատյանի դատարանի դատավորների, գլխավոր դատախազի վրա:
Ի՞նչ է ստացվում։ Որ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են պատվաստվել կամ թեստ հանձնել իրենց իսկ հաշվին, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները կարող են վարվել ըստ իրենց հայեցողությա՞ն...
Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Ներկայումս առողջապահության նախարարությունը դիտարկում է COVID-19-ով հիվանդների բուժման սուբսիդավորումը դադարեցնելու հարցը, եթե նրանք պատվաստված չեն։ Հայտնում էին, որ մեկ հիվանդի բուժման ծախսերը կազմում են 800 հազար դրամ։

Նոր Հայաստանի ժողովրդավարությունը

Նոր օրինագծի վերաբերյալ մեզ իր կարծիքն է հայտնել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Նա նշում է, որ նման դեպք համաշխարհային պրակտիկայում դեռ չի հանդիպել։
Կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ փաստաթուղթ է ձեռք բերել 700 քաղաքացի․ԱԱԾ բացահայտումը
«Նման դեպքի անձամբ ես չեմ հանդիպել։ Գուցե ինչ-որ տեղ ժամանակին նման բան եղել է, բայց նույնիսկ ավտորիտար խորհրդային ռեժիմը դրան չէր հասել։ Տվյալ դեպքում գործ ունենք վարչապետի տոտալիտար մտածողության հետ»,-կարծում է նա։
Իրավապաշտպանը հիշեց Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունից հայտնի նախադասությունը. «Բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»։
«Սա նույնիսկ այնպիսի հարց չէ, որ մեկնաբանես։ Սա ուղղակի խայտառակություն է»,-եզրափակեց Իշխանյանը։
Մեկնաբանության համար դիմեցինք նաև մարդու իրավունքների պաշտպանի (որին, ի դեպ, նույնպես ներառել են այն անձանց ցանկում, որոնք վրա «օրենքը չի տարածվում») գրասենյակ։

«Նման որոշումը շատ վիճահարույց է ինչպես հանրային առողջապահության, այնպես էլ խտրական մոտեցումը բացառելու տեսանկյունից», - պատասխանեցին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից և խոստացան լիազոր մարմնից լրացուցիչ հիմնավորումներ պահանջել։

Իսկ մինչ այդ բոլոր քաղաքացիները, որոնք ստանում են նվազագույն կամ միջին աշխատավարձ, ստիպված են կա՛մ գնալ պատվաստումների (պատվաստանյութերի շատ սահմանափակ տեսականու դեպքում), կա՛մ կտրել իրենց եկամուտներից, որպեսզի ամիսը երկու անգամ ներկայացնեն ՊՇՌ-թեստերի արդյունքները։

Իրազեկության բարձրացումը որպես ելք

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, վարակաբան Հովակիմ Զաքարյանի կարծիքով` երկրի իշխանությունները կամավոր-հարկադրանքի միջոցներին զուգահեռ պետք է բարձրացնեին հասարակության տեղեկացվածությունը պատվաստումների և կոնկրետ դեղամիջողների վերաբերյալ:
«Ժամանակին նրանք (իշխանությունները՝ խմբ.) այդպես էլ չկարողացան գրագետ կազմակերպել կարանտինը, իսկ հիմա՝ զանգվածային պատվաստումը։ Այսօր մեր երկրում պատվաստումների մակարդակը շատ ցածր է։ Զուգահեռ ամեն օր ավելանում է վարակվածների, ինչպես նաև մահացու ելքերի թիվը»,-նկատեց նա։
Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույր - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
COVID-ից բուժված քաղաքացին 90 օր ազատվում է թեստ հանձնելու կամ պատվաստվելու պահանջից
Վարակաբանի խոսքով՝ բնակչությունը վստահություն չունի պատվաստման գործընթացի նկատմամբ։
«Կորոնավիրուսի դեմ պատվաստումների նկատմամբ մարդկանց վստահությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է հստակ պատասխաններ տալ նրանց հուզող հարցերին: Օրինակ՝ ոլորտի մասնագետների հետ ավելի շատ քննարկումներ կազմակերպել ժողովրդականություն ունեցող հեռուստաալիքների եթերում»,-առաջարկեց Զաքարյանը։
Դրա հետ մեկտեղ նա խոստովանում է, որ դժվարանում է ասել, թե ինչ արդյունքների կհանգեցնեն ներկայիս միջոցառումները, որոնց տրամաբանությունն այնքան էլ պարզ չէ։

Եվ վերջում

Հնդկաստանում, Չինաստանում, Ռուսաստանում և Իտալիայում իշխանությունները պարտադիր պատվաստում են ներդրել կա՛մ բնակչության առանձին խմբերի, կա՛մ առանձին շրջանների համար: Պարտադիր պատվաստումների կանոնը, նախևառաջ, անդրադարձել է բուժհաստատությունների և ծերանոցների աշխատակիցների վրա։
Չինական պատվաստանյութը շուտով ՀՀ–ում կլինի, «Pfizer»-ի շուրջ բանակցությունը շարունակվում է
Կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում են սահմանել Ինդոնեզիան (որտեղ պատվաստումից հրաժարվողներին տուգանք է սպառնում) և Սաուդյան Արաբիան:
Ի դեպ, Սաուդյան Արաբիայում պատվաստման պահանջը տարածվում է պետական և մասնավոր կառույցների բոլոր աշխատողների վրա։ Պատվաստումներից խուսափողների համար վարչական պատիժներ սահմանելու մասին թագավորությունում չեն հայտարարել, սակայն նրանց համար կսահմանափակվի միջոցառումների, հասարակական տրանսպորտի, հաստատությունների և առևտրի կենտրոնների հասանելիությունը:
Լրահոս
0