Ամերիկացի աշակերտուհին ձեռքով սալյակներ է ստեղծում կենդանիների համար․ լուսանկարներ

© Photo : Areg Balayan / press office of the Government of RAՇուն
Շուն - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Շուն
16-ամյա աղջիկը միշտ է կենդանիներ սիրել և ձգտել է փոխել նրանց կյանքը։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի աշակերտուհի Շեյն Քիլյուն արդեն երկու տարի է, ինչ զբաղվում է սահմանափակ հնարավորություններով կենդանիների համար հաշմանդամի սայլակներ պատրաստելով։ Կենդանիների պատանի պաշտպանի մասին հոդված է հրապարակել Good News Network–ը։
Աղջիկը սեփական ընկերությունն է հիմնել, որը ձեռքով պատրաստված և ոչ թանկ սայլակներ է առաջարկում շների, կատուների և հատուկ խնամքի կարիք ունեցող մյուս տնային կենդանիների համար։ Սարքերն իսկապես բավականին մատչելի գին ունեն, քանի որ աղջիկը միայն նյութերի գումարն է վերցնում։
Այսօրվա դրությամբ եռանդուն դեռահաս աղջնակը սայլակների մոտ մեկ դյուժին մոդել է հավաքել ամենատարբեր կենդանիների համար՝ պստլիկ չիխուախուայից մինչև հսկայական գերմանական դոգ։ Բացի շներից և կատուներից, Շեյնը տեղաշարժման յուրահատուկ միջոցներ է հորինել ոզնու և բադիկի համար։
Նորաձևություն կատուների, շների ու անգամ կովերի համար. զվարճալի լուսանկարներ
«Մենք նման ենք ձեզ». Միխայիլ Կիրակոսյանը կենդանիների բացառիկ շարք է ներկայացրել
Աշակերտուհին աշխատում է մի շարք ապաստարանների հետ, որոնք նախկինում չէին կարողանում հաշմանդամի սայլակներ ձեռք բերել իրենց խնամքի տակ գտնվող կենդանիների համար, բայց Շեյնի շնորհիվ իրավիճակը փոխվել է։
Վայրի կենդանիներ պահող հայտնիներն ու անհայտները ստիպված կլինեն հաշվառվել ու բացատրել
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала