https://armeniasputnik.am/20211013/aph-erkrnery-karvogh-en-ardjunavet-lutsel-azgajin-zargacman-khndirnery-putin-34264064.html
ԱՊՀ երկրները կարող են արդյունավետ լուծել ազգային զարգացման խնդիրները. Պուտին
ԱՊՀ երկրները կարող են արդյունավետ լուծել ազգային զարգացման խնդիրները. Պուտին
Ռուսաստանի նախագահը կարծում է, որ ԱՊՀ երկրները պետք է առաջ շարժվեն, բարձրացնեն փոխգործակցության մակարդակը բոլոր առանցքային ուղղություններով։ 13.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-13T22:26+0400
2021-10-13T22:26+0400
2021-10-13T22:32+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/11/25790072_0:0:1600:901_1920x0_80_0_0_86f89214f09a0d8b65b69b5bb34f56d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրները կարող են արդյունավետորեն լուծել ազգային զարգացման խնդիրները՝ միավորելով իրենց ջանքերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենում տեսակոնֆերանսի ռեժիմով։Նա հիշեցրել է, որ 2021 թվականին լրանում է ԱՊՀ 30–ամյակը` նշելով, որ այս ամբողջ ընթացքում կազմակերպությունն անորոշության բազմաթիվ գործոնների ֆոնին անխուսափելիորեն բախվել է դինամիկ փոփոխվող աշխարհի բարդ փորձություններին և ձգտել է գործել իրավահավասարության և փոխադարձ շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա։Նա ընդգծել է, որ Ռուսաստանում գնահատում և հպարտանում են նման ժառանգությամբ ու հասկանում, որ 21-րդ դարում, միավորելով իրենց ջանքերն ու ներուժը, ԱՊՀ երկրները կարող են շատ ավելի արդյունավետ լուծել ազգային զարգացման ամենամասշտաբային խնդիրները՝ հանդես գալով որպես գործընկերներ և դաշնակիցներ, միասին աշխատել հանուն հաջող, բարեկեցիկ ապագայի:Արթուր Դավթյանն ԱՊՀ գործընկերներին է ներկայացրել Հայաստանում կատարված բարեփոխումներըՌԴ նախագահի խոսքով ՝ անցած տասնամյակների ընթացքում Համագործակցության երկրների անվտանգության մարմիններն ու հետախուզական ծառայությունները մշտապես ձգտել են սերտորեն համակարգել իրենց աշխատանքը պետության և հասարակության անվտանգության ապահովման, քաղաքացիների իրավունքների և ազատության պաշտպանության ուղղությամբ և այդ ճանապարհին զգալի արդյունքների են հասել:Պուտինն ասել է, որ գերատեսչությունները պետք է հետևեն ստեղծված իրադրությանը, համակողմանիորեն վերլուծեն, թե ինչպես դրանք կարող են ազդել ընդհանուր տարածաշրջանի անվտանգության վրա, ինչ բացասական հետևանքներ կարող են առաջացնել միջազգային, քաղաքական, հումանիտար ոլորտի համար և համարժեք արձագանք տան դրանց:ԱՊՀ երկրների սահմանապահները վարժանքներ են անցկացրելՌԴ նախագահը կարծում է, որ գերատեսչությունների գործընկերությունը զգալիորեն ամրապնդում է անվտանգությունը Համագործակցության տարածքում, օգնում է ավելի արդյունավետ պայքարել ընդհանուր սպառնալիքների դեմ, որոնց թվում են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, անօրինական միգրացիան:Պատրուշևը կոչ է արել ԱՊՀ-ի գործընկերներին սերտ համագործակցել կենսանվտանգության ոլորտում
https://armeniasputnik.am/20211013/pvotencial-sparnaliqneri-chezvoqacumy-hatuk-nshanakutjun-uni-putiny-afghanstani-masin-34263569.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/11/25790072_0:0:1600:1201_1920x0_80_0_0_680b20cde8e990392165be1094f73a0f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ռուսաստան, վլադիմիր պուտին, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ԱՊՀ երկրները կարող են արդյունավետ լուծել ազգային զարգացման խնդիրները. Պուտին
22:26 13.10.2021 (Թարմացված է: 22:32 13.10.2021) Ռուսաստանի նախագահը կարծում է, որ ԱՊՀ երկրները պետք է առաջ շարժվեն, բարձրացնեն փոխգործակցության մակարդակը բոլոր առանցքային ուղղություններով։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրները կարող են արդյունավետորեն լուծել ազգային զարգացման խնդիրները՝ միավորելով իրենց ջանքերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենում տեսակոնֆերանսի ռեժիմով։
Նա հիշեցրել է, որ 2021 թվականին լրանում է ԱՊՀ 30–ամյակը` նշելով, որ այս ամբողջ ընթացքում կազմակերպությունն անորոշության բազմաթիվ գործոնների ֆոնին անխուսափելիորեն բախվել է դինամիկ փոփոխվող աշխարհի բարդ փորձություններին և ձգտել է գործել իրավահավասարության և փոխադարձ շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա։
«ԱՊՀ-ն ծառայում է որպես հեղինակավոր և անփոխարինելի հարթակ կառուցողական երկխոսության և մեր պետությունների բազմապլանային փոխգործակցության համար։ Համագործակցության ժողովուրդներին կապում է ընդհանուր անցյալը, բարիդրացիության և արդյունավետ համագործակցության դարավոր փորձը, միլիոնավոր մարդկային ճակատագրերի միահյուսումը»,- ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանում գնահատում և հպարտանում են նման ժառանգությամբ ու հասկանում, որ 21-րդ դարում, միավորելով իրենց ջանքերն ու ներուժը, ԱՊՀ երկրները կարող են շատ ավելի արդյունավետ լուծել ազգային զարգացման ամենամասշտաբային խնդիրները՝ հանդես գալով որպես գործընկերներ և դաշնակիցներ, միասին աշխատել հանուն հաջող, բարեկեցիկ ապագայի:
ՌԴ նախագահի խոսքով ՝ անցած տասնամյակների ընթացքում Համագործակցության երկրների անվտանգության մարմիններն ու հետախուզական ծառայությունները մշտապես ձգտել են սերտորեն համակարգել իրենց աշխատանքը պետության և հասարակության անվտանգության ապահովման, քաղաքացիների իրավունքների և ազատության պաշտպանության ուղղությամբ և այդ ճանապարհին զգալի արդյունքների են հասել:

13 հոկտեմբերի 2021, 21:51
Պուտինն ասել է, որ գերատեսչությունները պետք է հետևեն ստեղծված իրադրությանը, համակողմանիորեն վերլուծեն, թե ինչպես դրանք կարող են ազդել ընդհանուր տարածաշրջանի անվտանգության վրա, ինչ բացասական հետևանքներ կարող են առաջացնել միջազգային, քաղաքական, հումանիտար ոլորտի համար և համարժեք արձագանք տան դրանց:
ՌԴ նախագահը կարծում է, որ գերատեսչությունների գործընկերությունը զգալիորեն ամրապնդում է անվտանգությունը Համագործակցության տարածքում, օգնում է ավելի արդյունավետ պայքարել ընդհանուր սպառնալիքների դեմ, որոնց թվում են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, անօրինական միգրացիան: