ԱՊՀ երկրները կարող են արդյունավետ լուծել ազգային զարգացման խնդիրները. Պուտին

© Sputnik / Алексей НикольскийՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահը կարծում է, որ ԱՊՀ երկրները պետք է առաջ շարժվեն, բարձրացնեն փոխգործակցության մակարդակը բոլոր առանցքային ուղղություններով։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրները կարող են արդյունավետորեն լուծել ազգային զարգացման խնդիրները՝ միավորելով իրենց ջանքերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենում տեսակոնֆերանսի ռեժիմով։
Նա հիշեցրել է, որ 2021 թվականին լրանում է ԱՊՀ 30–ամյակը` նշելով, որ այս ամբողջ ընթացքում կազմակերպությունն անորոշության բազմաթիվ գործոնների ֆոնին անխուսափելիորեն բախվել է դինամիկ փոփոխվող աշխարհի բարդ փորձություններին և ձգտել է գործել իրավահավասարության և փոխադարձ շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա։

«ԱՊՀ-ն ծառայում է որպես հեղինակավոր և անփոխարինելի հարթակ կառուցողական երկխոսության և մեր պետությունների բազմապլանային փոխգործակցության համար։ Համագործակցության ժողովուրդներին կապում է ընդհանուր անցյալը, բարիդրացիության և արդյունավետ համագործակցության դարավոր փորձը, միլիոնավոր մարդկային ճակատագրերի միահյուսումը»,- ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանում գնահատում և հպարտանում են նման ժառանգությամբ ու հասկանում, որ 21-րդ դարում, միավորելով իրենց ջանքերն ու ներուժը, ԱՊՀ երկրները կարող են շատ ավելի արդյունավետ լուծել ազգային զարգացման ամենամասշտաբային խնդիրները՝ հանդես գալով որպես գործընկերներ և դաշնակիցներ, միասին աշխատել հանուն հաջող, բարեկեցիկ ապագայի:
Արթուր Դավթյանն ԱՊՀ գործընկերներին է ներկայացրել Հայաստանում կատարված բարեփոխումները
ՌԴ նախագահի խոսքով ՝ անցած տասնամյակների ընթացքում Համագործակցության երկրների անվտանգության մարմիններն ու հետախուզական ծառայությունները մշտապես ձգտել են սերտորեն համակարգել իրենց աշխատանքը պետության և հասարակության անվտանգության ապահովման, քաղաքացիների իրավունքների և ազատության պաշտպանության ուղղությամբ և այդ ճանապարհին զգալի արդյունքների են հասել:
Президент РФ Владимир Путин  - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Պոտենցիալ սպառնալիքների չեզոքացումը հատուկ նշանակություն ունի․ Պուտինը` Աֆղանստանի մասին
Պուտինն ասել է, որ գերատեսչությունները պետք է հետևեն ստեղծված իրադրությանը, համակողմանիորեն վերլուծեն, թե ինչպես դրանք կարող են ազդել ընդհանուր տարածաշրջանի անվտանգության վրա, ինչ բացասական հետևանքներ կարող են առաջացնել միջազգային, քաղաքական, հումանիտար ոլորտի համար և համարժեք արձագանք տան դրանց:
ԱՊՀ երկրների սահմանապահները վարժանքներ են անցկացրել
ՌԴ նախագահը կարծում է, որ գերատեսչությունների գործընկերությունը զգալիորեն ամրապնդում է անվտանգությունը Համագործակցության տարածքում, օգնում է ավելի արդյունավետ պայքարել ընդհանուր սպառնալիքների դեմ, որոնց թվում են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, անօրինական միգրացիան:
Պատրուշևը կոչ է արել ԱՊՀ-ի գործընկերներին սերտ համագործակցել կենսանվտանգության ոլորտում
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала