Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ

© Sputnik / Andranik GhazaryanРемонт дороги Капан-Татев
Ремонт дороги Капан-Татев - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ ՏԿԵ նախարարը հայտնում է, որ ճանապարհի հիմնանորոգման համար բյուջեից հատկացվել է 5,25 մլրդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Մ-2 ճանապարհի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ճանապարհը ավարտին կհասցվի 2021 թվականի վերջին։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա Սյունիքում ծանոթացել է ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։
«Երեկ հետևել եմ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին և համոզվել, որ արվում է առավելագույնը աշխատանքները սահմանված ժամկետին ավարտին հասցնելու համար։ Այս պահին Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ 2021 թ վերջին կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ»,- նշել է Սանոսյանը։
Տաթև-Աղվանի ճանապարհի 43 կմ հատվածի հիմնանորոգման համար բյուջեից հատկացվել է շուրջ 5,25 մլրդ դրամ։ Ճանապարհի 12,5 կմ-ոց հատվածի հիմնանորոգումը մեկնարկել էր 2020 թ-ին, և այդ աշխատանքներն արդեն ավարտվել են։ 17,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2021 թ․ ամռանը. այդ հատվածի աշխատանքների ավարտը սահմանված է այս տարվա վերջին։ Եվս 13 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որը սկսվել էր այս տարի ամռանը, արդեն ավարտական փուլում են։
ԱՄՆ դեսպանն ու Սուրեն Պապիկյանը - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Պապիկյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը
Նշենք, որ հիմնանորոգման աշխատանքներ են տարվում նաև Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի մի քանի հատվածում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղակայվել՝ պատճառաբանությամբ, որ ճանապարհի այդ մասը խորհրդային քարտեզներով պատկանում է Ադրբեջանին։ Ամսի 11-ից ադրբեջանցիները ելքի ու մուտքի տուրքեր են պահանջում իրանական բեռնատարներից։ Սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ նրանք նույնիսկ ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների՝ մեղադրելով ապօրինի Արցախ բեռներ տեղափոխելու համար։
ՀՀ բազմաթիվ պաշտոնյաներ հայտարարեցին, որ որպես այլընտրանք՝ մինչև նոյեմբերի վերջ կվերանորոգվի հանրապետական նշանակության ճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը, իսկ Սյունիքի այլընտրանքային ամբողջ` 79 կմ–անոց ճանապարհի կառուցումն ավարտին կհասցվի 2022թ–ի գարնանը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала