Հայաստանն Իրանում նոր դեսպան ունի

© PhotoԱրսեն Ավագյան
Արսեն Ավագյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Արսեն Ավագյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
2015 թ–ից Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է եղել Արտաշես Թումանյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արսեն Ավագյանին նշանակել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն Ավագյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,–ասված է նախագահականի կայքում զետեղված հրամանագրում։
Նշենք, որ 2015 թ–ից Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է եղել Արտաշես Թումանյանը։
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
ՀՀ–ն ու Իրանը «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության մասին համաձայնագիր կստորագրեն. Միրզոյան
Արսեն Ավագյանը պատմական գիտությունների դոկտոր է (ՌԴ և ՀՀ), պրոֆեսոր (ԵՊՀ)։
Ծնվել է 1972 թ. հոկտեմբերի 31-ին Երևանում։
Տարբեր տարիների դիվանագիտական դասընթացներ է անցել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Հարավային Կորեայում, անվտանգությանդասընթացներ եվրոպական կենտրոնում։
Արսեն Ավագյանը 1994թ. - ից առ այսօր աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: Տարբեր տարիներին զբաղեցրել է կցորդի, երրորդ քարտուղարի, Թուրքիայի բաժնի պետի, քաղաքական պլանավորման վարչության խորհրդականի, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդականի, ԻԻՀ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարի (2007-2009 թթ.), սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնները:
Հիմնանորոգվում են Երևանից Իրանի սահման ճանապարհի մի քանի հատվածներ
Երկու անգամ եղել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ, 2001-2005, 2015-2019թթ., 2019թ. հունվարի 21-ից նշանակվել է ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ:
Ունի արտակարգ դեսպանորդ 7 լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
Տիրապետում է ռուսերեն, թուրքերեն, անգլերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала