Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը վաղ թե ուշ պետք է քննարկվի. քաղաքագետ

© Sputnik / Asatur YesayantsՄենք ենք, մեր սարերը
Մենք ենք, մեր սարերը - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Արմեն Գասպարյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը Ադրբեջանում էյֆորիայի մակարդակը կվերադարձնի սկզբնական մակարդակին:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման չեղյալ չի հայտարարվել։ Այն վաղ թե ուշ արդիական է դառնալու բանակցային գործընթացում: Այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Արմեն Գասպարյանը՝ Sputnik Արմենիայի մուլտիմեդիա հարթակում կայացած Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ:

«Կարգավիճակի հարցը դեռ անորոշ է: Ինչ -որ մեկին դա դուր կգա, թե ոչ` այս խնդիրը վաղ թե ուշ ի հայտ է գալու: Եվ ես նույնիսկ կասկածում եմ, որ վաղ, քանի որ հաղթանակի արդյունքում Ադրբեջանում հասարակության մեջ առաջացած էյֆորիան արդեն մարում է»:

Արմեն Գասպարյան
քաղաքագետ
Նա համոզմունք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկումն այդ էյֆորիան կվերադարձնի իր սկզբնական մակարդակին:
Հարկ է նշել, որ պատերազմից հետո հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն իր համար մնում է գերակա խնդիր: Ավելին, Երևանը նշում է, որ Ադրբեջանի հետ ոչ մի խաղաղության փաստաթուղթ չի կարող լինել առանց այդ հարցի լուծման:
Բոզոյան. Ադրբեջանի դիրքորոշումները չափազնաց ծայրահեղական են, չեն ընկալվում ոչ մեկի կողմից   - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
ՌԱԴԻՈ
Եթե Արցախի կարգավիճակի հարցը լուծված լիներ, ռուս խաղաղապահներն այնտեղ չէին լինի. քաղաքագետ
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала