00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:44
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մաուգլին» վերադառնում է Գյումրի. աճեմյանցիների մասշտաբային ներկայացումը

© Photo : пресс-служба драматического театра Гюмри«Մաուգլի» ներկայացման փորձերի ժամանակ
«Մաուգլի» ներկայացման փորձերի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
«Մաուգլի» ներկայացման փորձերի ժամանակ
Բաժանորդագրվել
Ներկայացման համար նախատեսված ավելի քան 13 մլն դրամը Դրամատիկականը սեփական բյուջեից է վճարել:
Յուրահատուկ դեկորներ ու զգեստներ, ներկայացման մեջ զբաղված 70 դերասան, հրավիրված տարբեր մասնագետներ ու խմբեր. ավելի քան 13 մլն դրամ արժողությամբ «Մաուգլի» ներկայացումը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդիսատեսին կներկայացնի դեկտեմբերին:
Շատերի կարծիքով «Մաուգլին» ներկայացնելը ռիսկային է՝ հաշվի առնելով այն, որ Գյումրու դրամատիկը 1988 թվականի երկրաշարժից առաջ այն արդեն ներկայացրել էր. բեմադրիչ ռեժիսոր Խորեն Աբրահամյանի ներկայացումը տարբերվող էր իր երաժշտական ձևավորմամբ ու մասշտաբայնությամբ: Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը վստահեցնում է՝ մերօրյա «Մաուգլին» կտարբերվի:
© Photo : пресс-служба драматического театра ГюмриԳյումրու դրամատիկական թատրոնի շենքը
Գյումրու դրամատիկական թատրոնի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Գյումրու դրամատիկական թատրոնի շենքը
«Շատ եմ լսել, որ այդ ներկայացումը շատ լավն է եղել, բայց այս «Մաուգլին» կապ չունի դրա հետ: Ասեմ, որ վերջին տարիների ընթացքում նման մասշտաբի ներկայացում դեռ չի եղել: Սա մանկական ներկայացում չէ, թեպետ երեխաներն էլ կարող են դիտել»,-նշեց Լյուդվիգ Հարությունյանը:
Գյումրու տարբեր թատերական խմբերից հրավիրվել են դերասաններ, թատերականի ուսանողներ, խմբեր են հրավիրված նաև Երևանից: Բեմը կվերածվի ջունգլիների: Դեկորների մեծ մասը պատրաստվում են Երևանում:
Ներկայացման համար նախատեսված ավելի քան 13 մլն դրամը Դրամատիկականը սեփական բյուջեից է վճարել: Հագուստների ֆինանսավորումը ԿԳՄՍ նախարարությունն է արել:
© Photo : пресс-служба драматического театра Гюмри«Մաուգլի» ներկայացման փորձերի ժամանակ
«Մաուգլի» ներկայացման փորձերի ժամանակ
 - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
«Մաուգլի» ներկայացման փորձերի ժամանակ
«Երևանում են պատրաստվում դիմակները, զգեստներն էլ են հիմնականում կարվում Երևանում: Ներկայացումը կլինի այսօրեական շեշտադրումներով ու հատուկ ասելիքով»,- Sputnik Արմենիային ասաց թատրոնի տնօրենը վստահություն հայտնելով, որ յուրաքանչյուր մարդ իրեն կտեսնի ներկայացման մեջ:
«Հանդիսատեսն ինքն իրեն կտեսնի այս ներկայացման մեջ: Երկրում բավականին իրադարձություններ եղան, ու չնայած թատրոնը հեռու է քաղաքականությունից, բայց այն միշտ զինվորի ու բանակին կողքին է եղել։ Իսկ երկրում տիրող իրավիճակը թատրոնը վերարտադրում է իր ներկայացումներով»,- ասում է Լյուդվիգը Հարությունյանը։
© Photo : пресс-служба драматического театра Гюмри«Մաուգլի» ներկայացման փորձերի ժամանակ
«Մաուգլի» ներկայացման փորձերի ժամանակ
 - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
«Մաուգլի» ներկայացման փորձերի ժամանակ
Ներկայացման նկարչական ձևավորումը Գարեգին Եվանգուլյանինն է, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանինը: Ներկայացման համար հատուկ հրավիրել են բեմական շարժման մասնագետ, խորեոգրաֆ Արիկ Ասատուրյանին:
Թատրոնի տնօրենը վստահ է՝ «Մաուգլին» մեծ հաջողություն է ունենալու՝ արդարացնելով բոլորի սպասումները:
Լրահոս
0