00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նրա գործերը գանձեր են». Երևանում կայացավ «Կառլեն Նուրիջանյան» ֆիլմի պրեմիերան

© Sputnik / Aram NersesyanПремьера документального фильма "Карлен Нуриджанян" в кинотеатре "Москва" (13 октября 2021). Еревaн
Премьера документального фильма Карлен Нуриджанян в кинотеатре Москва (13 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Բաժանորդագրվել
Կես ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմը պատմում է արվեստագետի կյանքի և ստեղծագործական ուղու մասին, արվեստագետ, որի աշխատանքների մի մասը կորել է։ Ֆիլմի ստեղծողները խնդրում են օգնել դրանք գտնելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմի ցուցադրումից առաջ ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը` կատարելով Ադամ Խուդոյանի «Թավջութակի համար սոնատը»։ Երաժշտի կարծիքով` այդ արվեստագետի աշխատանքներն իրենց քնարականությամբ և մոնումենտալիզմով Նուրիջանյանի քանդակներն են հիշեցնում։
© Sputnik / Aram NersesyanՆարեկ Հախնազարյան
Премьера документального фильма Карлен Нуриджанян в кинотеатре Москва (13 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Նարեկ Հախնազարյան
«Միշտ հիացել եմ Հայկ Նահապետի արձանով, բայց միայն վերջերս իմացա, թե ով է հեղինակը։ Ինձ համար կարևոր է այսօր այս դահլիճում գտնվելը, քանի որ որպես արվեստագետ` ես գնահատում եմ հիշողությունն ու մեր մշակութային ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքը», – ասաց երաժիշտը։
Դահլիճում ներկա էին քանդակագործի արվեստի երկրպագուները, ինչպես նաև նրա մտերիմները։ «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար և քանդակագործի զարմիկ Արա Ադամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ Նուրիջանյանը երազում էր 7 մեծ արձան ստեղծել, բայց հասցրեց 4–ն ավարտին հասցնել։
© Sputnik / Aram NersesyanԱրա Ադամյան
Премьера документального фильма Карлен Нуриджанян в кинотеатре Москва (13 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Արա Ադամյան
Նրա տաղանդը տպավորել էր Երվանդ Քոչարին, որը տեսնելով «Վահագն Վիշապաքաղը»` ասել էր. «Հիմա կարող եմ հանգիստ մեռնել»։
Ադամյանը նշեց, որ Նուրիջանյանը կոչումներ չի ստացել, քանի որ սկզբունքային մարդ էր և չէր ուզում դառնալ կոմկուսի անդամ։ Ավելին, խորհրդային գաղափարախոսության ճնշման և խորը լճացման ժամանակ` 70-ականներին, Նուրիջանյանը քաջություն ունեցավ կերտելու զորավար Անդրանիկի արձանը, թեև նույնիսկ նրա անունը արտասանելու համար բանտ ընկնելու վտանգ կար։
Քանդակագործը բոլորից գաղտնի աշխատում էր գիշերները, իսկ արձանը գյուղում տեղադրվեց բացարձակ գաղտնիության պայմաններում։

«Եթե Նուրիջանյանն ապրեր ու ստեղծագործեր այսօր, կարող էր ազգային հերոս դառնալ և կկարողանար մեծ գաղափարներ կյանքի կոչել, այդ թվում «Լեգենդների ծառուղին», որի մուտքի մոտ պետք է կանգնեցվեր Հայկ Նահապետի արձանը, իսկ եզրերով պիտի տեղակայվեին հայկական լեգենդների և էպոսների հերոսների արձանները», – պատմեց բարերարը։

Ադամյանն ընդգծեց, որ այս ֆիլմի նպատակներից մեկը քանդակագործի ժառանգությունը գտնելն է։ Վարկած կա, որ Նուրիջանյանի մահից հետո նրա աշխատանքների մի մասը տեղափոխել են քանդակագործ Ժիրայր Ավետիսյանի արվեստանոց։ Սակայն նա ևս շուտով մահացել է, իսկ ֆիլմի ստեղծողներին դեռ չի հաջողվել գտնել նրա ժառանգներին։
© Sputnik / Aram Nersesyan

Արա Ադամյանը

Արա Ադամյանը - Sputnik Արմենիա
1/5

Արա Ադամյանը

© Sputnik / Aram Nersesyan

«Կառլեն Նուրիջանյան» ֆիլմի պրեմիերա

«Կառլեն Նուրիջանյան» ֆիլմի պրեմիերա - Sputnik Արմենիա
2/5

«Կառլեն Նուրիջանյան» ֆիլմի պրեմիերա

© Sputnik / Aram Nersesyan

«Կառլեն Նուրիջանյան» ֆիլմի պրեմիերա

«Կառլեն Նուրիջանյան» ֆիլմի պրեմիերա - Sputnik Արմենիա
3/5

«Կառլեն Նուրիջանյան» ֆիլմի պրեմիերա

© Sputnik / Aram Nersesyan

«Կառլեն Նուրիջանյան» ֆիլմի պրեմիերայի հյուրերը

«Կառլեն Նուրիջանյան» ֆիլմի պրեմիերայի հյուրերը - Sputnik Արմենիա
4/5

«Կառլեն Նուրիջանյան» ֆիլմի պրեմիերայի հյուրերը

© Sputnik / Aram Nersesyan

Արմեն Մուրադյանը

Արմեն Մուրադյանը - Sputnik Արմենիա
5/5

Արմեն Մուրադյանը

1/5

Արա Ադամյանը

2/5

«Կառլեն Նուրիջանյան» ֆիլմի պրեմիերա

3/5

«Կառլեն Նուրիջանյան» ֆիլմի պրեմիերա

4/5

«Կառլեն Նուրիջանյան» ֆիլմի պրեմիերայի հյուրերը

5/5

Արմեն Մուրադյանը

Բարերարը կոչ արեց բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն, կապ հաստատել հիմնադրամի հետ և օգնել, որպեսզի գտնեն քանդակագործի ժառանգությունը։
«Այս ֆիլմը ոչ միայն հարգանքի տուրք է քանդակագործին, այլև նրա անունն ավելի ճանաչելի դարձնելու միջոց։ Նուրիջանյանին ոչ բոլորը գիտեն, բայց նա մեծ ազդեցություն ու ներդրում է ունեցել հայկական մշակույթի զարգացման մեջ. նրա գործերը մեր երկրի գանձերն են», – ասաց Ադամյանը։
Կառլեն Նուրիջանյանը ծնվել է 1929 թվականին քարտաշի ընտանիքում։ Արվեստին մանկուց է հաղորդակից դարձել։ Նրա հայրը` Արսեն Նուրիջանյանը, զբաղվել է Հանրապետության հրապարակի ծեփակերտ դետալներով։
1956 թվականին վարպետն ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը և սկսել արարել։ Նրա Տորք Անգեղ, Վահագն Վիշապաքաղ և Հայկ Նահապետ քանդակները հայկական մայրաքաղաքի խորհրդանիշներն են դարձել։
Լրահոս
0