Օրգանիզմում այս հանքանյութի պակասը թուլացնում է իմունիտետը. բժիշկ

© Sputnik / Asatur YesayantsԸնդեղեն
Ընդեղեն - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Ընդեղեն
Բաժանորդագրվեք
Մասնագետն ասել է՝ որքան կարևոր է այս հանքանյութն օրգանիզմի համար ու ինչպես լրացնել դրա պակասը:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Մագնեզիումը մարդու օրգանիզմի համար առավել կարևոր օգտակար հանքանյութերից է։ Այն անհրաժեշտ է աշնանային հիվանդությունների շրջանում իմունիտետն ամրապնդելու համար։ «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-սննդաբան Ռիմա Մոյսենկոն։
Մասնագետը նշել է, որ մագնեզիումի ցածր մակարդակի դեպքում խնդիրներ են առաջանում վահանաձև գեղձի հետ, որը պատասխանատու է իմունային համակարգի համար, ավելի վատ են արտադրվում կորտիզոլը (իմունիտետը խթանող հորմոն) ու ադրենալինը:
Ալեքսանդր Մյասնիկովը - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ որ սխալը կարող է մահացու լինել սրտի կաթվածի ժամանակ
Ավելին, այս հանքանյութի պակասի դեպքում միջբջջային տարածությունն ավելորդ հեղուկով է լցվում, ինչը այտուցվածության, ավելորդ քաշի և ցելյուլիտի պատճառ է դառնում։

Սննդաբանի խոսքով՝ մագնեզիումի պակասն առավել կրիտիկական է աշնանը, երբ սեզոնային վարակները գլուխ են բարձրացնում։

Մարմնի մեջ մագնեզիումի պակասը որոշելու ամենաճիշտ միջոցը արյան հետազոտությունն է:
Ինչպես նշել է Մոյսենկոն, այս հանքանյութի դեֆիցիտը գրեթե միշտ կա նյարդային, անհավասարակշիռ, շուտ հոգնող մարդկանց մոտ:
Բժիշկ Մյասնիկովը խոսել է «երիտասարդության էլիքսիրի» մասին
Օրգանիզմում մագնեզիումի մակարդակը կարելի է բարձրացնել օգտագործելով մագնեզիում աղ, մագնեզիում վաննաներ ընդունելով։ Մանգնեզիում կա ընկույզի, հատապտուղների, կանաչ թեյի, սեխի մեջ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала